×


«Հոգով եւ սրտով Հայաստանում եմ». Միքայել Ոսկանյանն այսօր ելույթ ունի Բեռլինում

Թառահար Միքայել Ոսկանյանը Բեռլինում է, որտեղ սեպտեմբերի 16-ին եւ 18-ին համերգներով է հանդես գալու: Իր համար այդ կարեւոր իրադարձությունից առաջ երաժիշտը գրառում է կատարել ու կիսվել մտահոգություններով:

«Այնպես ստացվեց, որ այս դժվար շրջանում, երբ Հայաստանում լայնամասշտաբ պատերազմ է սկսվել, ես գտնվում եմ Բեռլինում, որտեղ ելույթ եմ ունենալու։ Այն շատ կարեւոր էր ինձ համար, քանի որ նոր սոլո ծրագրիս մեկնարկն է։

Որպես մշակույթի ներկայացուցիչ, որպես արվեստագետ՝ իմ առաքելությունն է ներկայացնել հայկական մշակույթը ցանկացած հնարավորության դեպքում աշխարհի ցանկացած անկյունում, ինչը պատրաստվում եմ անել նաեւ Berlin Art Week-ի շրջանակում ելույթներիս ժամանակ, որ կազմակերպվել են Humbolt Forum-ի հրավերով։

Սակայն այս պահին հոգով եւ սրտով Հայաստանում եմ»:


Ավելի վաղ նա տեսանյութով էր կապ հաստատել հետեւորդների հետ՝ ներկայացնելով հոգեվիճակը. «Պատերազմի սկսվելուն զուգահեռ մեկնեցի Գերմանիա ու հիմա ինձ ուտում եմ այստեղ, ուղղակի խեղդվում եմ, տեսնելով, թե ինչ է կատարվում մեր տանը՝ Հայաստանում: Երկար խոսել չեմ ուզում, այս լայվը համարեք հորդոր, խնդրանք, եթե կուզեք աղաչանք, այս պահին մեր լինել-չլինելու հարցն է դրված ու պետք է այդ ամենը կանխել, դա միայն մենք կարող ենք անել, ոչ մի միջազգային հանրություն կամ այլ կառույց ոչինչ չի անելու, եթե ինքներս չանենք: Չեմ փախչելու... Ձայնս դողում է, կներեք»:



Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին