×


«Հայ լինելը պատիվ է ու դժվարություն». Խանամիրյանի եւ Մուրադյանի որդու մկրտությունը

Գեղարդի վանքում երեկ մկրտվել է հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանի եւ Վահե Խանամիրյանի որդին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Մուրադյանն ու նշել, որ իրենց ընտանիքի համար կարեւոր էր արարողությունն անցկացնելը:

«Տղաս ծնվեց, երբ պատերազմի դաժան օրերն էին, ու հիմա էլի պատերազմ է։ Մտածում էինք հետաձգել, բայց ոչ. Միքայելն հենց այսօր մկրտվեց եւ դարձավ լիարժեք քրիստոնյա։ Աշխարհի որ ծայրում էլ լինես, տղաս, քո խաչը, քո կրոնն ու պատմությունը կլինեն քեզ հետ։ Դու հայ ես, հայ լինելը պատիվ է, պատասխանատվություն ու դժվարություն»,- գրել է նա:


Միքայելի կնքահայրը ռեժիսոր, պրոդյուսեր Արթուր Մանուկյանն է: Լիլիթ Մուրադյանը վստահություն է հայտնել, որ նա «միշտ կլինի թիկունք եւ հենարան»։

Զույգը նաեւ դուստր ունի. Անի Ադրեան այս տարի դպրոցական է դարձել:

BRAVO.am
Լուսանկարները՝ Լիլիթ Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին