Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը կիսվել է ուրախալի նորությամբ, որ տատիկ է դարձել:
«Այո՛, ես 32 տարեկան եմ: Այո՛, ռեկորդ եմ սահմանել: Պարզվեց՝ տատիկ եմ դարձել: Հանգիստ մետրոյում ինձ տեղ կարող եք զիջել: Շնորհակալություն Տիրոջը, Լաուրան մայրացավ, դա Աստծո պարգեւ է»,- գրել է Անահիտը:
Դերասանուհին պատմել է, որ թոռնիկը՝ Արայիկը, ծնվել է երեկ, իսկ իր մաղթանքը մեկն է՝ խաղաղություն:
View this post on Instagram
Անահիտ Կիրակոսյանի եւ Արտակ Սարգսյանի ընտանիքը 10 տարեկան է: Ամուսինները երկու դուստր եւ երկու որդի ունեն: Դերասանուհին զրույցներում բազմիցս նշել է, որ իր սերն ամուսնու եւ նրա լուսահոգի առաջին կնոջ աղջիկների հանդեպ անսահման է:
BRAVO.am


×
3,475






