×


Հայլի Բիբերն առաջին անգամ խոսել է ամուսնուն Սելենա Գոմեսից բաժանելու մեղադրանքների մասին

Հայլի Բիբերը Call Her Daddy փոդքաստի եթերում առաջին անգամ խոսել է այն մասին, որ իբր թե Ջասթին Բիբերն իր պատճառով է բաժանվել Սելենա Գոմեսից:

Ջասթինը սկսել է Հայլիի հետ հանդիպել Գոմեսի հետ սիրավեպի ավարտից ընդամենը մի քանի ամիս անց: Դրան իր երգերից մեկում անդրադարձել է նաեւ Սելենան, ինչի արդյունքում նրա երկրպագուները սոցցանցերում պարզապես «որս են սկսել» Հայլիի դեմ:

Նա հայտնել է, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում, քանի որ Ջասթինի հետ սկսել են հանդիպել այն բանից հետո, երբ նա 2018-ին արդեն բաժանված է  եղել Սելենայից:


Հայլին ու Ջասթինը սիրավեպ են ունեցել դեռ 2016-ին, իսկ 2 տարի անց վերամիավորվել են, կարճ ժամանակ անց էլ ամուսնացել:

«Երբ մենք հանդիպում էինք, նա ոչ մի ընկերուհի էլ չուներ: Իմ սկզբունքներին դեմ է փչացնել որեւէ մեկի հարաբերությունները, ինձ լավ են դաստիարակել:
Հասկանում եմ, թե այդ ամենը կողքից ինչպես է նայվում: Բայց ես հաստատ գիտեմ, որ Ջասթինն ու Սելենան այդ ժամանակ էլ զույգ չէին: Իհարկե, նրանց միջեւ ամեն ինչ բարդ էր: Իմ հասցեինք շատ ատելություն է թափվում, քանի որ մարդիկ դեռ կարծում են, որ ես եմ եղել բաժանման պատճառը: Այդ ամենն ինձ իսկապես շշմեցնում է: Մինչեւ հիմա էլ այդ ամենը չի դադարել: Եթե ուղիղ եթեր դուրս գամ, նորից կշարունակեն այդ թեմայով մեկնաբանություններ գրել»,- ընդգծել է նա:

Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսը հանդիպել են բավական տեւական ժամանակ, սակայն այդ ընթացքում մի քանի անգամ բաժանվել են ու նորից միացել: Գոմեսը 2018-ին իրենց վերջնական բաժանումից հետո հայտնել է, որ այդ հարաբերությունները ցավոտ են եղել, ինչից հետո երկար ժամանակ պայքարել է դեպրեսիայի դեմ: Նա անգամ վերականգնողական կլինիկայում է հայտնվել ու բուժվել:


«Գիտեի, որ չեմ կարող շարունակել ապրել, մինչեւ չսովորեմ լսել ինքս ինձ, երբ իսկապես օգնության կարիք ունեմ: Սկսում էի մտածել իմ հարաբերությունների մասին ու ինձ հարց տալ, թե ինչ եմ անում կյանքիս հետ: Մի անգամ առավոտյան, ինչպես եւ շատերը, մտա Ինստագրամ ու հասկացա, որ սա վերջն է, բավական է արդեն: Հոգնել էի կարդալ ահավոր բաներ ու հետեւել ուրիշների կյանքին: Սոցցանցերից հեռանալուց հետո միանգամից հանգստացա ու ազատություն ձեռք բերեցի: Միայն իմ կյանքով էի զբաղվում ու անչափ երջանիկ էի»,- պատմել է Գոմեսը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին