×


Երեւանի քաղաքային պանթեոնում տեղադրվել է Հայկոյի արձանը

Անցած տարի հենց այս օրը՝ սեպտեմբերի 29-ին, հանրությունն իմացավ ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ, երգահան Հայկոյի վաղաժամ կյանքից հեռանալու ցավալի լուրը։ Արտիստի մահվան տարելիցին Երեւանի քաղաքային պանթեոնում տեղադրվել է նրա արձանը։

BRAVO.am-ի հետ զրույցում ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն ասաց, որ ընկերների ու հարազատների ընդհանուր որոշմամբ արձանի ստեղծման աշխատանքը վստահվել է քանդակագործ Դավիթ Մինասյանին։


Անցնող մեկ տարվա ընթացքում Հայկոյի ընկերներն ու հարազատները ձեռնարկեցին միջոցառումներ` երգչի ստեղծագործական ժառանգությունը պահպանելու եւ էլ ավելի հանրայնացնելու համար։ Ստեղծվեց  «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը», որի նախագահը երգչի եղբայրն է` Վահե Հակոբյանը: Մշակութային եւ կրթական ծրագրերի իրագործման նպատակով ստեղծված հիմնադրամի առաջին մեծ ծրագիրը Հայկոյին նվիրված համերգների շարքն էր. առաջինը «Սերը սիրուց հետո՝ կարոտով...» խորագրով կայացավ օգոստոսի 25-ին Երեւանում։ Համերգային երեկոյի լուսաբանումը վստահվել էր նաեւ BRAVO.am-ին, մեր անդրադարձը կարող եք կարդալ այստեղ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին