Ինչ տեղի կունենա, եթե «Եվրատեսիլ» երգի մրցույթի ամենաշատ դիտումներ ու ճանաչում ձեռք բերած կատարողները միասին երգ ձայնագրեն: Այդ մասին կիմանանք շուտով, քանի որ այս տարվա մրցույթի մասնակից Ռոզա Լինն ու «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող Դունկան Լոուրենսը զուգերգով հանդես կգան:
«Մեր նոր երգը կոչվում է «Would Do It Again» ու կներկայացնենք հաջորդ ուրբաթ՝ հոկտեմբերի 21-ին»,- գրել է Ռոզա Լինը:
Ռոզա Լինը
Նիդերլանդները ներկայացնող Լոուրենսի «Arcade» կատարումը 91 միլիոնից ավելի դիտում ունի YouTube-ում:
Ռոզա Լինի «Snap»-ն էլ նրան ոչնչով չի զիջում. թեեւ ներկայացվել է այս տարի, արդեն լսել են մոտ 6 մլն անգամ: Բացի այդ, կատարումը մեծ հաջողություններ ունի այլ հարթակներում եւս:
Երգչուհին եւս մեկ անգամ նշել է, որ շարունակում է ուրախանալ, թե որքան են մարդիկ սիրում այդ երգը. «Հույս ունեմ, որ նույն բանը կզգաք նաեւ հաջորդ շաբաթ թողարկվող երգի նկատմամբ»:
Վերջերս էլ հայտնի էր դարձել, որ Լինը 2023 թվականին մասնակցելու է Էդ Շիրանի համերգային շրջագայությանը Հյուսիսային Ամերիկայում՝ ելույթ ունենալով բացման հատվածում:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: