×


Ձեր հիմնական ուղեկիցը՝ Apple Watch Series 8

8-րդ սերիայի Apple Watch-ը հնարավորություններով գերազանցում է իր նախորդներին ու արդեն իսկ դարձել է տարբեր ոլորտի ներկայացուցիչների հավատարիմ օգնականը: Apple Watch Series 8-ի առավելությունները բացահայտում ենք 4 տարբեր մասնագիտության անձանց հետ՝ DJ MILL-ի, դիզայներ Թամարա Խաչատրյանի, ոճաբան Գայա Գեւորգյանի եւ մարքետոլոգ Հենրիկ Համբարձումյանի հետ:


Ձեր հիմնական ուղեկիցն այժմ էլ ավելի հզոր է. քնի կարգավորում՝ ավելի հետեւողական լինելու համար, մարզվելու նոր եղանակներ՝ ուժեղացված Workout հավելվածով:


Հարթ եւ անթերի: Apple Watch Series 8-ն ունի մեծ, փայլուն Always-On էկրան: Նեղ շրջանակների շնորհիվ էկրանը ներդաշնակ է պատյանի կորերի հետ։


DJ MILL

DJ, պարուհի

«Նոր մոդելն ինձ օգնում է նույնիսկ աշխատանքի ընթացքում աննկատելիորեն կառավարել հաղորդագրություններս, գրանցումներս եւ հետեւել զարկերակիս աշխատանքին»


Always-On Retina էկրանը դարձնում է Apple Watch-ի տեսքը ցնցող եւ հեշտ ընթեռնելի, նույնիսկ երբ ձեր դաստակն իջեցված է: Apple Watch 8-ը պատրաստված է ալյումինից: Մոդելը անջրանցիկ է, կարող է դիմակայել 50 մետր խորությանը:


Նորամուծությունները, որոնք օգտագործվում են գեղեցիկ, «միշտ միացված» էկրան ստեղծելու համար, նաեւ դարձնում են այն աներեւակայելի դիմացկուն: Բարձր պաշտպանողականությամբ առջեւի հաստ ապակին եւ հարթ հիմքը այն դարձնում է ճաքերի հանդեպ ավելի դիմացկուն:

Որքան ավելի շատ տեղեկացված լինեք ձեր առողջության մասին, այնքան ավելի արագ կլուծեք ցանկացած խնդիր: Apple Watch Series 8-ի առողջության առաջադեմ սենսորները տալիս են պատկերացումներ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ ձեր խնդիրները: Հետեւեք Ձեր ցիկլին նորարարական նոր սենսորի միջոցով: Cycle Tracking-ն օգտագործում է առողջական տվյալները՝ հետահայաց գնահատական տալու համար, ինչը կարող է օգտակար լինել ընտանիքի պլանավորման գործում: Ձեր Cycle Tracking տվյալները կոդավորված են անցակոդով, Touch ID-ով կամ Face ID-ով:


ԹԱՄԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիզայներ, KTOR ATELIER-ի հիմնադիր

«Բիզնես լեդիի համար այսօր Apple Watch Series 8-ը, մեղմ ասած, անհրաժեշտություն է: Մշտապես լինելով զբաղված՝ բաց չեմ թողնում կարեւոր հանդիպումներն ու հետում եմ օրվա գրաֆիկիս՝ նախապես պլանավորելով այն»


Sleep հավելվածը ոչ միայն հետեւում է ձեր քնի ընթացքին, այլեւ ցույց է տալիս, թե որքան ժամանակ եք անցկացրել REM (rapid eye movement-քնի փուլ, որը բնութագրվում է ուղեղի ակտիվության բարձրացմամբ), Core (քնի էական հատվածը, դանդաղ ալիքային քունը) կամ Deep sleep (խոր քնի վերականգնման փուլն է) քնի մեջ, ինչպես նաեւ, թե երբ եք արթնացել:


Մարզվելու նոր ֆունկցիան թույլ է տալիս հետեւել կծկումները, պտույտները, քայլերը հագեցված Workout հավելվածում:




ԳԱՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ոճաբան

«Ես խիստ հետեւողական եմ առողջությանս հանդեպ, իսկ նոր մոդելի օգնությամբ ողջ օրվա ընթացքում հետեւում եմ մարմնիս ջերմաստիճանին, զարկերակիս աշխատանքին եւ կառավարում ինքնազգացողությունս»


Apple-ի բոլոր խելացի ժամացույցները հագեցած են QLED էկրաններով, սակայն դրանք իրականացվում են տարբեր ձեւերով։ Apple Watch Series 8 էկրանը տեսողականորեն գրավիչ է իր բարակ շրջանակների շնորհիվ:



Apple Watch Series 8-ի էկրանի պայծառությունը հասնում է 1000 nits-ի, ինչը հիանալի ցուցանիշ է։


Բացի վերը նշվածից, 8-րդ սերիան նաեւ չափում է արյան մեջ թթվածնի մակարդակը եւ լիցքավորվում է շատ արագ:



ՀԵՆՐԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

RARE Marketing Space-ի հիմնադիր

«Եթե անկեղծ, գնել էի այն՝ հետեւելով տենդենցներին, սակայն օրեցօր համոզվում եմ, որ Apple Watch Series 8-ը պարզապես ոճի լրացում չէ, այլ աշխատանքի անփոխարինելի գործընկեր»


8-րդ սերիան պահանջում է 18 ժամ մարտկոց: Այնուամենայնիվ, watchOS 9-ի թարմացումով Apple-ի բոլոր խելացի ժամացույցները ունեն էներգախնայողության գործառույթ: Այն թույլ է տալիս երկարացնել Apple Watch Series 8-ի գործառնական ժամանակը մինչեւ 36 ժամ:


Apple Watch Series 8-ն ամենաբազմակողմանին է շարքում՝ պատյանների գույների եւ չափսի ընտրությամբ:


Նոր Apple Watch Series 8-ը կարող եք ձեռք բերել Apple-ի պաշտոնական ներկայացուցիչների խանութ սրահներում, օրինակ՝ iStore-ում:
 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին