×


Սելենայի եւ Հայլիի առաջին լուսանկարը սկանդալներից հետո եւ աստղային զույգերը՝ The Academy Museum Gala-ին

Ամերիկյան կինոակադեմիայի թանգարանն իր առաջին հոբելյանի առթիվ Լոս Անջելեսում կազմակերպել էր The Academy Museum Gala-ն, որին ներկա են եղել Հոլիվուդի ամենահայտնի դեմքերը: Երեկոյի ընթացքում հատուկ մրցանակներ շնորհվեցին Թիլդա Սուինթոնին, Սթիվ Մակքուինին, Ջուլիա Ռոբերթսին եւ Միկի Լիին:

Նրբագեղ, սեւ եւ պարզ՝ սա էլ երեկոյի զգեստների գլխավոր թեման է եղել: Միջոցառումն ամենաշատն ուշադրություն է գրավել Սելենա Գոմեսի եւ Հայլի Բիբերի համատեղ լուսանկարով:

Նրանց միասին նկարել է Թայրել Հեմփթոնը: Այդպիսով, Ջասթին Բիբերի երկու սիրելիների միջեւ նախկինում եղած «պատերազմը» կարելի է ավարտված համարել:


Ամենագեղեցիկն ու տարբերվողներից մեկը եղել է սուպերմոդել Կայա Գերբերը, որին շատերն են հերթական անգամ նմանեցրել մայրիկին՝ Սինդի Քրոուֆորդին: Գերբերն ընտրել է Alaïa-ի նոր հավաքածուից զգեստ, որը միաժամանակ բաց եւ փակ է թվում յուրահատուկ դիզայնի շնորհիվ:


Ջուլիա Ռոբերթսը ստացել է Icon Award՝ կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար: Նա երեկոյին համեստ ու դասական զգեստով է ներկայացել, ընտրել է վերնաշապիկ, երկար զգեստ՝ կորսետով եւ պիջակով: Կերպարն ամբողջացրել են ադամանդե ականջօղերն ու շղթան:


Ինչպես միշտ, անկրկնելի է եղել ու տարբերվող Թիլդա Սուինթոնը, որն արժանացել է Visionary Award-ի:


The Academy Museum Gala-ի ամենագեղեցիկ հյուրերից է եղել Ջեսիկա Չեսթեյնը, որն օրերս ներկա է եղել Լոնդոնի կինոփառատոնին եւ ներկայացրել իր «Բարի բուժեղբայրը» ֆիլմի թրեյլերը: Նա պարզապես շլացուցիչ տեսք է ունեցել Oscar de la Renta-ի ծաղկավոր զգեստով:


Միջոցառումն առատ է եղել նաեւ աստղային զույգերով, ներկա են եղել Ջորջ ու Ամալ Քլունիները, Բրուքլին Բեքհեմն ու Նիկոլա Պելտցը, Ջո Ջոնասն ու Սոֆի Թերները, Լիլի Քոլինզն ու Չարլի Մաքդաուելը:


Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին