×


«Խանդը թեթեւ հաղթահարեցինք». Սիլվա Հակոբյանի կրտսեր դուստրը 40 օրական է

Եկեղեցին երեխայի քառասունքի հատուկ կարգ ունի, որին հետեւել է նաեւ Սիլվա Հակոբյանի եւ Նորայր Մանուկյանի ընտանիքը: Նրանց փոքր աղջիկը՝ Սառան, ծննդյան քառասուներորդ օրը ստացել է քահանայի օրհնությունը:

Երգչուհին Bravo.am-ին է տրամադրել չհրապարակված կադրեր փոքրիկ Սառայի առաջին պրոֆեսիոնալ ֆոտոշարքից, խոսել երկու երեխայի խնամքով զբաղվելու դժվարությունների եւ քույրերի հարաբերությունների մասին։


«Սառայի առաջին 40 օրերը հեշտ ու թեթեւ անցան, պատճառը ոչ թե նրա՝ առաջնեկիցս ավելի հանգիստ լինելն էր, այլ իմ փորձառությունը։ Չեմ թաքցնի՝ մայրիկս եւ հորեղբորս աղջիկն էլ են այդ հարցում ինձ շատ օգնում, առանց նրանց ամեն բան շատ բարդ կլիներ»,- խոստովանել է Սիլվան։

Քույրիկների հարաբերություններն, ըստ երգչուհու, հիանալի են. «Ավելի վատ էի պատկերացնում, բայց, փառք Աստծո, Միլաս շատ լավ ընդունեց քույրիկին, խանդի պահերը թեթեւ հաղթահարեցինք։ Հոգատար ու ջերմ է, գրկում է, համբուրում, անընդհատ ասում՝ «Մեռնեմ քեզ, արեւս, կյանքս»։ Քույր-եղբայրներին թույլ չի տալիս՝ մոտենան Սառային»։


Աշխատանքային գործունեությունն արդեն սկսել է. «Երկար դադար վերցնել չեմ կարող: Վաղուց ծրագրած ելույթներ կային, որոնք չէի կարող չեղարկել, քիչ հետո էլ էլի աշխատանքի եմ։ Շուտով նաեւ հյուրախաղեր են սպասվում, որոնց պարտադիր պետք է մասնակցեմ։ Միլային կտանեմ ինձ հետ, Սառան դեռ շատ փոքր է, եղանակն էլ նպաստավոր չէ նրա ճանապարհորդության համար, այս անգամ տանը կմնա՝ տատիկի մոտ»:


Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա նաեւ երգչուհու եւ երգիչ Աղասիի «Սիրահարվել եմ» երգի տեսահոլովակի պրեմիերան. «Հղիության 6-րդ ամսում էի, երբ նկարեցինք հոլովակը, տեխնիկական խնդիրների պատճառով նոր իրականացնելու ենք պրեմիերան»։

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` LA Studio-ի եւ Սիլվա Հակոբյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին