×


Արկադի Դումիկյանը եւ Հռիփսիմե Հակոբյանը

Արկադի Դումիկյանի համերգը Երեւանում. անակնկալներ, մայրիկին եւ կնոջն ուղղված խոսքեր

Արկադի Դումիկյանի երեւանյան մենահամերգն այլեւս իրականություն է։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 30-ին կայացած երեկոն պետք է տեղի ունենար դեռ սեպտեմբերի 18-ին, սակայն ադրբեջանական հարձակումների հետեւանքով երգիչը համերգը տեղափոխելու որոշում էր կայացրել։

Նախքան այս հանդիպումը Դումիկյանը խոստացել էր, որ այն անակնկալներով լի է լինելու. երգիչը հանդիսատեսին ցուցադրեց երաժշտական գործիքներին տիրապետելու իր տաղանդը՝ դուդուկ եւ դաշնամուր նվագելով։


Համերգի հատուկ հյուրերն էին Ka-Re-ն, Արիկ Դումիկյանը, Արսեն Շահունցը, Հռիփսիմե Հակոբյանը, Armstrong-ը, DJ Լեւոնը։ Եղբոր՝ Արիկի հետ Արկադին կատարեց իրենց հիթը՝ «Мой брат»-ը, ընդ որում՝ երկու անգամ։ Հենց այդ երգով էլ նա եզրափակեց համերգը՝ խոստանալով, որ մյուս հանդիպումը չի ուշանա։

Արկադի Դումիկյանի կինն ու դուստրը


Դումիկյանը բեմից անդադար խոսում էր հանդիսատեսի հետ: Նա շնորհակալություն հայտնեց մայրիկին, ինչից հետո էլ վերջինիս ծաղիկներ նվիրեցին: Կնոջն էլ խոստովանեց, որ սիրո իր բոլոր երգերը հենց նրան են նվիրված:


«44 дня» երգի կատարման ժամանակ երգիչը խնդրեց բոլորին ոտքի կանգնել։ Իսկ համերգի ամենամեծ անակնկալն այն էր, որ Արկադի Դումիկյանը բեմից հայտարարեց, որ համերգի հասույթն ուղղվելու է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին