×


Իրինա Թովմասյանը վերադառնում է եթեր

«Խոսենք այսօր Իրինա Թովմասյանի հետ»՝ այսպես է կոչվում հեռուստատեսային նոր նախագիծը, որը ցուցադրվելու է  21TV-ով։ Նոր նախագծի մանրամասները նա  վստահել է BRAVO.am-ին։


«Իմ հեղինակային նախագիծը նվիրված է կնոջը, ընտանիքին, առողջությանը,  միջանձնային հարաբերություններին։ Ամեն անգամ հյուրեր եմ ունենալու եւ հատաքրքիր թեմաների շուրջ զրույցներ վարելու։ Խոսելու ենք մայրության, կրթության, երեխաների դաստիարակության, սիրո եւ այլնի մասին։ Շատերին հետաքրքրող ռեպորտաժներ ենք պատրաստելու։ Մի խոսքով՝ բազմաբովանդակ հաղորդում կլինի»,- պատմել է Թովմասյանը։


Հեռուստատեսային ոլորտում երկարատեւ դադար չի ունեցել. «Ճիշտ է՝ անմիջապես էկրաններին չեմ եղել, բայց մինչեւ նախորդ տարի մանկական նախագծերով էի զբաղվում։ Ինքս էլ հաճախ տարբեր հաղորդումների էի հյուրընկալվում եւ տեսախցիկների հետ աշխատելուց էլ հետ չէի վարժվել։ Ինչ վերաբերում է այլ նախագծերին կրկնօրինակելուն, բացարձակ չկան նման մտավախություններ. ամեն մեկն իր տեսակի մեջ տարբեր է», - նշել է նա։

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Իրինա Թովմասյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին