×


Քարդաշյանն ու Ուեսթը խաղաղ բաժանվել են. ռեփերն 200 հազար դոլար ալիմենտ կվճարի

Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի ամուսնալուծությունը բարեհաջող է ավարտվել, կողմերին հաջողվել է նախնական համաձայնության գալ սեփականության բաժանման ու երեխաների նկատմամբ խնամակալության հարցերում:

Ինչպես հայտնում է CNN-ը, Քարդաշյանն ամեն ամիս Ուեսթից 200 հազար դոլար ալիմենտ է ստանալու, դրան զուգահեռ նա վճարելու է բժշկական սպասարկման, կրթության ու երեխաների անվտանգության հետ կապված ծախսերի կեսը:

Նախկին ամուսինները 4 երեխա ունեն՝ 9-ամյա Նորթը, 6-ամյա Սեյնթը, 4-ամյա Չիկագոն եւ 3-ամյա Փսալմը: People-ի տեղեկություններով էլ՝ Քիմն ու Քանյեն միասին են խնամելու երեխաներին:

Քիմ Քարդաշյանը՝ երեխաների հետ


Նրանք նաեւ որոշել են երեխաների հետ կապված վիճահարույց հարցերը լուծել համատեղ քննարկումների արդյունքում, սակայն եթե կողմերից մեկը հրաժարվի մասնակցել, մյուսն իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնել:

Ունեցվածքը հիմնականում բաժանել են իրենց ամուսնական պայմանագրի համաձայն:

Ուեսթն ու Քարդաշյանն ամուսնացել են 2014 թվականին՝ Իտալիայում: 2021-ի փետրվարին Քիմը սկսել է ամուսնալուծության գործընթացը, այդ ընթացքում Ուեսթը փորձել է վերադարձնել կնոջը, սակայն ոչինչ չի ստացվել:

Ավելի վաղ Քարդաշյանը Vogue-ին պատմել է, թե ինչն է դարձել բաժանման պատճառ. «Այնքան երկար ժամանակ եմ մարդկանց երջանիկ դարձրել, իսկ հիմա որոշել եմ ինքս երջանիկ լինել: Ընտրել եմ ինձ ու դա նորմալ եմ համարում»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW