×


«Հայտնվեցին մարդիկ, որոնք ինձ դասեր տվեցին». Մանո Գրիգորյան

Սարգիս եւ Մանո Գրիգորյաններն ընտանեկան գեղեցիկ ֆոտոշարք ունեն, որն էլ տրամադրել են BRAVO.am-ին: Մանոն պատմել է, թե ինչպիսին է իրենց կյանքը Լոս Անջելեսում:

«Սեւուսպիտակ լուսանկարներն իմ ամենասիրելիներից են: Դրանցում պարզություն եւ զգացմունքներ կան։ Գրեթե միշտ ֆոտոշարքերի ժամանակ ինքներս ենք զբաղվում մեր ոճով, ընտրում մեր կերպարներն ու հագուստները։ Շատ եմ խորհրդակցում աղջիկներիս հետ՝ լսելով նրանց կարծիքը։ Այս անգամ էլ երկար չենք պատրաստվել. զբաղված օրվա ընթացքում հինգ րոպեով մտել ենք տուն, արագ հագնվել եւ գնացել տաղավար»,- պատմել է Մանոն։


2022-ից դժգոհ չէ. «Անձնական եւ աշխատանքային հաջողություններին զուգահեռ եղան նաեւ մի շարք փորձություններ։ Հայտնվեցին մարդիկ, որոնք ինձ դասեր տվեցին, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Նրանց շնորհիվ ավելի ուժեղ դարձա, ավելի շատ սկսեցի գնահատել իմ կյանքը, աշխատանքն ու ընտանիքը։ Այս տարի լավ սերմեր եմ ցանել, որոնց պտուղները պետք է հաջորդ տարի քաղեմ։ Ամենամեծ սպասելիքս խաղաղությունն է, մնացած ամեն բան մեր ձեռքերում է»։

Տոնական օրերը Գրիգորյանների տանը մեկնարկում են դեկտեմբերի 29-ին. «Այդ օրը նշում ենք ամուսնուս տարեդարձը: Իսկ Նոր տարվա գիշերն աշխատանքային միջավայրում կանցկացնենք: Ինչ ամուսնացել ենք, մեր բոլոր տոներն ընտանիքի եւ ընկերների հետ ենք նշել, այստեղ այդ առումով պասիվ է»։


Աղջիկները հավատում են Ձմեռ պապիկի գոյությանը. «Նրանց նվերն արդեն պատրաստ է՝ գնալու են Բիլլի Այլիշի համերգին։ Այստեղ տոնական տրամադրությունը մի փոքր շուտ է սկսվում։ Շատ ուրախ եմ, որ աղջիկներս մասնակցում են Դիանա Ավետիսյանի կազմակերպած միջոցառմանը. հայկական մթնոլորտ է լինելու, հայկական հեքիաթներից հավաքված բեմականացում»։


Կարոտում է հարազատներին. «Չեմ կարող բառերով նկարագրել, թե որքան եմ կարոտել մայրիկիս։ Կարոտում եմ ինձ Երեւանում. այստեղ անեն ինչ այլ է»։

Աշխատանքային բարդ ուղի է անցել. «Մի պահ նույնիսկ մտածում էի մասնագիտությունս փոխել, հետո ուժերս հավաքեցի ու սկսեցի անել այն, ինչ սիրում եմ։ Այժմ աշխատում եմ նաեւ այլազգիների հետ, նույնիսկ սեւամորթները հայկական պարեր են պարում, ինչի համար շատ ուրախ եմ»։

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արթուր Լյումենի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին