×


Լեւոն Արոնյանն ու Անիտա Այվազյանն առաջին անգամ ցույց են տվել իրենց դստերը

Այն, որ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայր է դարձել, հայտնի դարձավ այս տարվա հոկտեմբերին, սակայն ոչ նա, ոչ էլ կինը՝ Անիտա Այվազյանը, լուրերը չէին մեկնաբանում:

Եվ ահա Այվազյանն Ինստագրամում տեսանյութ է հրապարակել ու առաջին անգամ ցույց տվել դստերը:

«Մեր ընտանիքին շատ հաճելի էր հանդիպել Սթեյսի Քենթի ու նրա ամուսնու հետ: Ի դեպ, սա Զաբելի առաջին ջազ համերգն է ու այն շատ է հավանել»,- տեսանյութին կից գրել է նա:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Wanderlust❤️ (@anitaayvazyan)



Արոնյանն այս տարվանից փոխել է շախմատային գրանցումն ու արդեն ներկայացնում է ԱՄՆ-ի հավաքականը, որի կազմում մասնակցել է Շախմատի համաշխարհային օլիմպիադային:

Զույգի հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2020 թվականին:

«Իմ կյանքում չեմ հանդիպել Լեւոնի նման անկեղծ, բարի ու նվիրված մարդու, որովհետեւ իր նմաններն աշխարհում շատ քիչ են: Ես ու Լեւոնը սկզբնական շրջանում լավ ընկերներ էինք»,- Արոնյանի մասին գրել էր Այվազյանը:


Շախմատիստն էլ այսպիսի խոստովանություն է արել նախկին կնոջը՝ Արիանա Կաոիլիին կորցնելու ու նոր հարաբերությունների մասին. «Երբ երկար տարիներ ապրում ես մեկի հետ, նա քո, դու էլ նրա մի մասնիկն եք դառնում: Շատ բարդ ժամանակ էր ինձ համար, բայց այդ ընթացքում ես շատ բան սովորեցի: Մտածեցի իմ մասին, մտածեցի՝ ինչ պետք է անեմ: Հասկացա, որ իմ կյանքում ամենակարեւորը եղել է սերը եւ իմ գործը, հանդիպեցի Անիին ու կրկին կարողացա սիրել: Երբ հիասթափվում ես աշխարհից, պետք է ոչ թե ագրեսիվ դառնալ, այլ սիրտդ բաց թողնել, այն պետք է լինի մաքուր, այնպիսին, ինչպիսին ծնվելուդ ժամանակ»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին