×


Jacquemus-ի ֆեշն շոուն՝ ամառ եւ զվարճանք պարգեւելու համար

Փարիզից ոչ հեռու գտնվող Բուրժ օդանավակայանի անգարում 12.12.2022-ին տեղի է ունեցել ֆրանսիացի դիզայներ Jacquemus-ի հերթական գեղեցիկ ու յուրահատուկ ցուցադրությունը, որին ներկա են եղել Պամելա Անդերսոնը, Սոֆի Մարսոն, Այրիս Լոուն, Քրիստինա Քուինն ու այլ հայտնիներ:

Հյուրերի թվում առանձնացել են դերասան Վենսան Կասելն ու մոդել Թինա Կունակին, որոնք Jacquemus-ի ոչ մի ցուցադրություն բաց չեն թողնում, այս անգամ դերասանը նաեւ դստերը՝ Դեւա Կասելին տեսնելու առիթ է ունեցել:


Ժակմյուսը որոշել էր գարուն-ամառ ցուցադրությունը կազմակերպել փակ տարածքում, սակայն միեւնույն է՝ կարողացել է ստանալ բնությանը հնարավորինս մոտ միջավայր՝ վերեւից թափվող ծղոտների տակ քայլող մոդելներին նայելը մեծագույն հաճույք է եղել:

Հավաքածուում նա օգտագործել է ավելի վաղ կիրառած հնարքներ, որոնց շնորհիվ հասցրել է սիրվել նորաձեւության աշխարհում: Ավելի վաղ դիզայները սոցիալական ցանցերի իր էջերում հայտնել էր. «Սա իմ վերջին ցուցադրությունն է», ապա ավելացրել. «Այս տարվա»: Նա համարում է, որ 2022-ի ավարտին ոչ մեկին զվարճանքը չի խանգարի, հենց այդ նպատակին էլ ծառայել են նրա ստեղծած զգեստները:



Ցուցադրությունում գերակշռել են երկարափեշ զգեստները, ասիմետրիկ ձեւվածքը, խոշոր դետալները, որոնց նպատակը մարդկանց ուրախացնելն ու տրամադրությունը բարձրացնելն է եղել: Իրինա Շեյքը, Դեւա Կասելն ու մյուս մոդելները պոդիումի վրա կրել են վառ կապրիներ ու ծղոտե գլխարկներ, ընդգրկուն ջինսե կիսաշրջազգեստներ, առանձնացող վերնաշապիկներ, լայն կոստյումներ:


Հավաքածուն ստացել է «Raphia» անվանումն ու բնորոշել է հագուստների գույնը, որոնք հիմնականում բեժի ու դեղինի երանգներ ունեն:


«Նպատակն էր ամառային շունչ հաղորդել, ինչպես նաեւ մեծ գլխարկների օգնությամբ ծիծաղել ինքներս մեզ վրա: Միեւնույն ժամանակ, ուզում էինք սուպերէլեգանտ մի բան ստանալ»,- խոստովանել է դիզայները:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW