×


Էվա Խաչատրյանի նոր ֆոտոշարքն ու մաղթանքն իր 32-ամյակին

Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանն օրերս նշել է իր 32-ամյակը: Այդ առիթով նա հատուկ ֆոտոշարք է իրականացրել՝ գեղեցիկ կադրերը հրապարակելով Ինստագրամի իր էջում:

Դերասանուհին որոշել է տարբերվել ու լուսանկարներին կից ինքն իրեն մաղթանք է գրել. «Ես ինձ մաղթում եմ. «Երբեք չկորցնես բարությունդ եւ փոքր երեւույթներից ու վերաբերմունքներից երջանկանալու հատկությունդ»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Eva Khachatryanofficial (@eva__khachatryan)



Խաչատրյանը նաեւ տեսանյութով է կիսվել եւ տարեդարձի փոքրիկ տորթի վրա փչել մոմը: «Իմ տարեդարձն է, շնորհակալություն, Աստված, ամեն ինչի համար»,- գրել է նա:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Eva Khachatryanofficial (@eva__khachatryan)


Այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունում տարվա «Լավագույն երիտասարդ դերասանուհի» մրցանակին արժանացած Էվա Խաչատրյանն իրանահայ նավաստի Արվին Հաղնազարյանի հետ նավարկել է Կարիբյան ծովում: Նրանք փորձում են գտնել 400 տարի առաջ խորտակված հայկական նավի հետքն ու դրա գանձերը: Այդ արկածները ներկայացնում է «Ծովը՝ հայերեն» նախագիծը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW