×


Ինչն է միավորել Իննային, Գոշին, Արսենին, Վիկտորյային եւ մյուսներին Եգիպտոսում

Իննա Խոջամիրյանը, Գոշ Հակոբյանը, Արսեն Լեւոնյանը, Վիկտորյա Սահակյանը, Լիա Զախարյանը, Հմայակ Հակոբյանը, Հակոբ Տեր-Վարդանյանը, Մագա Հարությունյանը 4 օրով մեկնել էին Շարմ Էլ Շեյխ, իսկ առիթն ամանորյա ֆիլմի նկարահանումներն էին, որը տարեմուտին կցուցադրի ATV հեռուստաընկերությունը: Ֆիլմի սցենարի հեղինակը Վահե Խաչատրյանն է:


«Ֆիլմում հավասարաչափ են հումորը, համերգային շոուն եւ հուզիչ դրվագները։ Թեման Ամանորն է եւ ընտանեկան արժեքները, առանց ինչի հնարավոր չէ պատկերացնել այս տոնը»,- BRAVO.am-ին պատմել է Վահեն:


Ասում է՝ նկարահանումները Եգիպտոսում իրականացնելու գաղափարը Ելենա Արշակյանինն է. «Դերասաններին էլ նա է ընտրել, քանի որ հրաշալի ճանաչում է եւ գիտի, թե ինչպիսի խնդիրներ կարող են լուծել։ Նշեմ, որ անխտիր բոլորը հրաշալի են խաղացել: Դա, իհարկե, շատ բարդ էր, քանի որ շատերը հումորային նախագծերի չէին մասնակցել, սակայն արագ էին հասկանում՝ ինչպես մատուցել հումորը»:


Վահեն նշել է նաեւ, որ նկարահանող խումբը՝ Քաջայր Հակոբյան, Նելսոն Սարգսյան, Լեւոն Ասրյան, Մարինա Պետրոսյան, Սուրեն Փահլեւանյան, արդյունավետ եւ հստակ է աշխատել. «Միմյանց հետ աշխատելու երկար տարիների փորձ ունեն, հենց դրա շնորհիվ էլ հնարավոր եղավ այդպիսի կարճ ժամանակահատվածում նման ծավալի աշխատանք կատարել։ Ելենա Արշակյանն էլ լարված ու դժվար պահերին բոլորի զգոնությունն ու սթափությունն էր ապահովում մայրական հոգատարությամբ, երբեմն էլ՝ հայրական խստությամբ»։

Լուսանկարները տրամադրել է ստեղծագործական թիմը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին