×


Էմբեր Հերդը որոշել է էլ չպայքարել Ջոնի Դեփի դեմ ու նրան կվճարի 1 մլն դոլար

Էմբեր Հերդը հարթել է իր նախկին ամուսին Ջոնի Դեփի հետ տարաձայնություններն ու համաձայնել նրան 1 մլն դոլար վճարել: Նման որոշում դատարանն էր կայացրել ու դերասանուհուն պարտադրել Դեփին զրպարտելու համար որպես փոխհատուցում 1,5 մլն դոլար վճարել:

Հերդն Ինստագրամում գրել է, որ էլ չի հավատում ամերիկյան իրավական համակարգին ու ցանկանում է իր ժամանակն արդյունավետ անցկացնել, դրա համար նորից դատական քաշքշուքների մեջ չի հայտնվի: Նա նշել է, որ եթե իր՝ ավելի վաղ ներկայացրած բողոքարկումն ընդունվի, այն նոր դատական գործընթացի կհանգեցնի:


«Այլեւս չեմ կարող այդ ամենի միջով երրորդ անգամ անցնել ու ռիսկի ենթարկել ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական, ֆիզիկական ու էմոցիոնալ վիճակս: Կինը չպետք է վիրավորանքների արժանանա ու սննկանա այն պատճառով, որ ճիշտն է ասել, բայց, ցավոք, նման բան հաճախ է լինում»,- գրել է նա:

Դեփի փաստաբանները հայտնել են, որ փողը երբեք էլ որոշիչ չի եղել նախկին ամուսինների դատական գործընթացում: Հերդի վճարելիք գումարը Դեփը պատրաստվում է փոխանցել բարեգործական նպատակներով:

Այս տարվա հունիսին ԱՄՆ Վիրջինիա նահանգի դատարանը մեղավոր ճանաչեց Հերդին՝ դերասանին զրպարտելու, նրա պատիվն ու արժանապատվությունը միտումնավոր արատավորելու համար:

Դեփն ու Հերդն ամուսնացել են 2017 թվականին ու ամուսնալուծվել համատեղ կյանքի 18 ամիսներից հետո:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW