×


«Հեչ նմանություն չկա՞». Սիլվա Հակոբյանի լուսանկարը՝ փոքրիկ Սառայի հետ

Սիլվա Հակոբյանի եւ Նորայր Մանուկյանի երկրորդ դուստրը՝ Սառան, արդեն երեք ամսական է: Երգչուհին սոցցանցային իր էջում կիսվել է փոքրիկ աղջնակի հետ իր նոր լուսանկարով, որն արդեն 20 հազարից ավելի հավանում ունի Ինստագրամում:

«Հեչ նմանություն չկա՞»,- լուսանկարին կից գրել է երջանիկ մայրիկը, դե, իսկ մեկնաբանություններում հետեւորդները կիսվել են իրենց շատ տարբեր կարծիքներով՝ ոմանց համար Սառան երգչուհուն կամ մայրական պապիկին է նման, մյուսներն էլ նշում են, որ աղջիկը հայրիկին է նման, նաեւ քույրիկին:  

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Silva Hakobyan (@silvahakobianofficial)



Երկրորդ անգամ մայրանալու լուրը Սիլվան հայտնել էր այս գրառմամբ. «Երկար էի մտածում՝ կիսվե՞լ ձեզ հետ այսօրվա իմ երջանկությամբ, թե ոչ, բայց հասկացա, որ պետք է կիսվել ու թշնամուն եւս մեկ անգամ ապացուցել, որ մենք եղել ենք, կանք ու կշատանանք: Բարով ես եկել լույս աշխարհ, իմ Սառա: Թող քո ու մեր հրաշք մանուկների ծննդով խաղաղություն, սեր ու միասնություն տիրի իմ Հայաստան աշխարհում: 17.09.22»:

Երգչուհու եւ ամուսնու առաջնեկը՝ Միլան, երեք տարեկան է:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW