×


«Հանգամանքներն ինձ ստիպեցին խախտել ավանդույթը». Իննա Խոջամիրյան

Վերջին տարիներին Ամանորն արտերկրում դիմավորող Իննա Խոջամիրյանն այս տարի խախտել է իր իսկ ստեղծած ավանդույթն ու տոնական օրերն անցկացնելու է տանը՝ ծնողների հետ։

«Ամեն տարի նոր երկիր էի գնում ու բառի բուն իմաստով Նոր տարի էր լինում: Այս տարի եւս չէի ուզում խախտել ավանդույթ դարձած ճանապարհորդությունները, բայց հանգամանքներն այլ բան ստիպեցին։ Տոներին Երեւանում կլինեմ։ Կարծում եմ` ծնողներս կարոտել են ինձ. վերջին շրջանում քիչ ենք հանդիպում»,- պատմել է դերասանուհին։

Իննա Խոջամիրյանը


Ամփոփել ենք անցնող տարին. «Մեծ հաշվով 2022-ը հենց 2020-ի ծանր հետքը զգացնել տվեց: Չեմ կարող ասել, թե տարին իմ սրտի ուզած հաջողած տարին էր: Բայց միեւնույն ժամանակ չեմ կարող չնշել, որ հենց 2022-ին անձնական ու գործնական մեծ ձեռքբերումներ եմ ունեցել, որոնք պետք է մնայուն դարձնել եւ զարկ տալ արդեն 2023-ին»:

Իննա Խոջամիրյանը


Երեխա ժամանակ անհամբեր է սպասել Ամանորին. «Նոր տարին իմ մանկության ամենալուսավոր կետերից է ու ջերմ հիշողություններ է արթնացնում. միշտ սրտի թրթիռով եմ հիշում։ Ամեն տարի հայրս նոր տոնածառ էր բերում, ամբողջ ընտանիքով զարդարում էինք, ու նախատոնական իրարանցումը մեր տանը սկսվում էր Ամանորից 20 օր առաջ: Էդ 20 օրը մի կերպ էի գլորում, որ իմանամ՝ Ձմեռ պապիկն ինձ ինչ է բերելու, թեեւ վաղուց արդեն բացահայտել էի Ձմեռ պապիկի գաղտնիքը:)»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Իննա Խոջամիրյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW