Դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը խոստովանել է, որ Արգենտինայի հավաքականի ավագ Լեո Մեսսիի մեծ երկրպագու է:
«Դժվար է ասել լավագույն խաղը, որը երբեւէ դիտել եմ: Ես ՊՍԺ-ի երկրպագու եմ, սիրում եմ ֆրանսերենն ու խոսում եմ այդ լեզվով, իմ սիրտն այդ ակումբին է պատկանում: Ու հասկացեք ինձ, ես սիրում եմ Մեսսիին: Գիտեք ի՞նչ, ամուսինս ընդհանրապես դեմ չէ: Այնպես որ, առաջ Արգենտինա»,- խոստովանել է նա:
Դերասանուհին նաեւ պատմել է, որ ամբողջ տնով մեկ փակցված են Մեսսիի լուսանկարով պաստառները, եւ ամուսինը՝ Մայքլ Դուգլասը, ընդհանրապես դեմ չէ դրան:
Զետա-Ջոնսը նաեւ տեսանյութ է հրապարակել ու ցույց տվել, թե ինչպես է Աշխարհի առաջնության եզրափակչում երկրպագում Արգենտինային, որը դարձել է եռակի չեմպիոն:
Посмотреть эту публикацию в Instagram
Լեո Մեսսին իր 5-րդ ու վերջին Աշխարհի առաջնությանն է մասնակցել ու վերջապես կարողացել է հասնել նվիրական երազանքին: Մինչ այդ Արգենտինայի ընտրանին հաղթող էր դարձել 1978 ու 1986 թվականներին:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: