×


«Ինչպե՞ս, եր՞բ, ոն՞ց՝ միայն ես գիտեմ». Սիրանուշի եւ Սամվելի ընտանեկան ֆոտոշարքն ու խոստովանությունը

Դերասան-ամուսիններ Սիրանուշ Լազյանն ու Սամվել Դանիելյանն իրենց դուստրերի հետ ամանորյա ֆոտոշարք ունեն, որն էլ տրամադրել են BRAVO.am-ին: Դերասանուհին նշել է, որ լուսանկարներն ընտանեկան ամրության, նաեւ խաղաղության մասին են:

«Ես որեւէ թրենդի երբեք ստիպված չեմ հետեւում. ինձ համար կարեւորն առօրյայում հարմարավետությունն է, իսկ եթերների կամ խնջույքների ժամանակ՝ յուրահատուկ եւ տարբերվող լինելը: Թերեւս, երեւի սա է պատճառը,որ նույնիսկ սոցցանցերում նկարներս ավելի անմիջական բնույթի են: Եվ լինեմ ավելի անկեղծ՝ իսկապես նման բաների ժամանակ չունեմ։ Մեր ամանորյա լուսանկարներն էլ միշտ եղել են ընտանեկան ու ջերմ՝ տոնածառի կողքին,- ասել է Սիրանուշը եւ հավելել,- բայց գեղեցիկ առաջարկներից չեմ հրաժարվում։ Աշխարհը դժվար ժամանակներ է ապրում, եւ մենք պարտավոր ենք ամուր պահել մեր ստեղծած գեղեցիկը»։


Ասում է՝ Նոր տարին ընտանեկան է, Սուրբ Ծնունդն՝ էլ ավելի. «Գերադասում եմ միշտ ընտանիքիս հետ անցկացնել մեր տանը՝ հարազատներով շրջապատված, գեղեցիկ սեղանի շուրջ, միայն թե խաղաղություն լինի»:


Դերասանուհու համար 2022 բուռն ստեղծագործական է եղել. «Տարին ավարտին է մոտենում, իսկ ես դեռ վազում եմ: Այս տարի գերարագ ռեժիմից դուրս չեմ եկել: Տարին եղել է բուռն ստեղծագործական եւ հուսամ՝ գոնե դեկտեմբերի 31-ին տանը կլինեմ, որ հասցնեմ տոնածառը զարդարել, եթե ամեն ինչ լավ լինի: Ցավոք, 2020-ից հետո շատ բան փոխվեց. կյանքը հիմա շատ արագացված է, եւ մենք ապրում ենք այս պահով: Միշտ վերջին վայրկյանին ամեն ինչ տիպ-տոպ հասցնում եմ, բայց իմ կյանքում նախատոնական իրարանցում երբեք չի եղել, որովհետեւ մինչեւ 30-ը դեռ աշխատում եմ: Կարեւորն այն է, որ տարեմուտի գիշերն ամեն ինչ գեղեցիկ եւ համեղ է, թե ինչպե՞ս, եր՞բ, ոն՞ց, դա միայն ես գիտեմ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սիրանուշ Լազյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին