×


Նարինե Դովլաթյանն առաջին անգամ ցույց է տվել ընտանիքը

Երգչուհի Նարինե Դովլաթյանը տոներին որոշել է կիսվել ընտանեկան լուսանկարով: Նա Ինստագրամում ամուսնու՝ Հայկ Ամիրյանի ու երեխայի հետ նկար է հրապարակել ու գրել. «Շնորհավոր Սուրբ Ծնունդ»:

Դովլաթյանը սոցցանցերում ընտանիքին գրեթե չի անդրադառնում ու միայն աշխատանքային եւ անձնական նկարներ է հրապարակում: Սա այն քիչ դեպքերից էր, երբ ցույց է տվել փոքրիկին: Հետեւորդները երգչուհուն շնորհավորել են տոների ու մայրանալու կապակցությամբ:


Ավելի վաղ BRAVO.am-ին տված հարցազրույցում Արմեն Ամիրյանը պատմել էր, որ որդին ամուսնացել է Դովլաթյանի հետ:

«Նարինեն իր կարիերան էլ սկսել է իմ հեռուստաընկերությունում՝ ԱրմենԱկոբում։ Նրանք Հայկի հետ վարում էին տոնական հաղորդումներ։ Եվ հիմա, երբ նայում ենք նկարները, 12-13 տարեկանում ընկերներ են եղել»,- նշել էր նա:

Արմեն Ամիրյանի հետ մեր հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:

Կարդալ ավելին

Quality Sign BW