×


Աստղիկ Սաֆարյանը՝ «Գիշերվա 2։00-ին»-ի եւ Նոր տարին Բարսելոնայում դիմավորելու մասին

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նախորդ տարեվերջին նոր երգ ներկայացրեց՝ «Գիշերվա 2։00-ին», իսկ աշխատանքային բուռն տարին եզրափակեց Բարսելոնայում, որտեղ էլ դիմավորել է Նոր տարին:

«2022-ն ինձ համար հաջող տարի էր. տարվա սկզբին արդեն հինգ տեսահոլովակ էի նկարահանել։ Ապրիլին ներկայացրի «Իմ կեսը». հոլովակի շնորհանդեսի կազմակերպչական աշխատանքով ինքս էի զբաղվել։ Օգոստոսին «Մոլորված սեր» երգի պրեմիերան էր, որի տեսահոլովակի ռեժիսորը Գոռ Ռոբերտիչն է, նրա հետ նոր ու շքեղ ֆոտոշարք էլ ենք իրականացրել։ Նոյեմբերին «I’ll Be There» երգի պրեմիերան էր։



«Գիշերվա 2։00-ին»-ը բոլորովին նոր գործ է, ներառված չէ իմ ոչ մի ձայնասկավառակում։ Այն գրվել եւ ձայնագրվել է Բարսելոնայում։ Խոսքերի ու երաժշտության հեղինակը ես եմ, գործիքավորումն արել է Gorgeouz-Beats-ը։ Երգը եռալեզու է. երգում եմ հայերեն, անգլերեն ու իսպաներեն։ Նորամուծություն եմ արել հայկական երգարվեստում, ինչը հետագայում էլ կկիրառեմ՝ որպես յուրովի ձեռագիր»,- պատմել է Աստղիկը։

Աստղիկ Սաֆարյանը` Դուբայում


Ամանորի նախօրեին Դուբայում է եղել, որտեղ նշել են մայրիկի տարեդարձը. «Նախատոնական շրջանն անցկացրել եմ Միացյալ Էմիրություններում, Ամանորն էլ ընտանիքիս հետ դիմավորել եմ Բարսելոնայում։ Այլեւս երազանքներ չեմ մտապահում, հավատում եմ, որ մեր երազանքների իրականացումը մեր ձեռքերում է. պետք է գործել, այլ ոչ թե երազել։ Ձմեռ պապիկից էլ միայն խաղաղություն եմ ուզում»,- նշել է երգչուհին։

2023-ից մեծ սպասելիքներ ունի. «Փարիզում եւս մեկ տեսահոլովակ եմ նկարահանել, որն այժմ մոնտաժային փուլում է։ Կան նոր երգերի գաղափարներ, նոր համագործակցությունների առաջարկներ ու նախագծեր։ Նոր ֆոտոշարքեր եմ նկարահանել, որոնց մի մասն արդեն ներկայացրել եմ, մյուս մասն էլ այս տարի կհրապարակեմ»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Աստղիկ Սաֆարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW