×


Քայլի Ջեններն ու Թրեւիս Սքոթը կրկին բաժանվել են եւ Ամանորն առանձին տոնել

Քայլի Ջենները 2018 թվականին առաջին անգամ մայր դարձավ ու դրանից որոշ ժամանակ անց բաժանվեց դստեր հորից՝ Թրեւիս Սքոթից: Նշվում էր, որ նրա համար դժվար էր միաժամանակ զբաղվել փոքրիկով, կառավարել բիզնեսն ու բարդ հարաբերություններ ունենալ սիրելիի հետ:

Սակայն որոշ ժամանակ անց զույգը վերամիավորվեց, իսկ նախորդ տարվա փետրվարին ծնվեց նրանց որդին: Եվ պատմությունը կրկնվեց՝ պարզվեց այդ միությունն այնքան էլ ամուր չէ: Երկրորդ երեխայի ծննդից հետո նրանք մեկ տարուց պակաս ապրեցին միասին՝ 25-ամյա Ջեններն ու 31-ամյա ռեփերը նորից բաժանվել են:

Us Weekly-ին անանուն աղբյուրը հայտնել է, որ նրանք պլանավորել էին Ամանորը միասին անցկացնել, սակայն վիճել են, ու պլանները կտրուկ փոխվել են: Արդյունքում Քայլին մեկնել է Ասպենի լեռնադահուկային հանգստավայր, որտեղ 2023 թվականը դիմավորել է Քենդալ Ջենների ու Հայլի Բիբերի հետ:


«Նախկինում էլ հաճախ է նման բան տեղի ունեցել: Փորձել են հարաբերությունները կարգավորել՝ մնալով լավ ընկերներ ու հիանալի ծնողներ», - նշել է աղբյուրը:

Առաջին բաժանումից հետո Ջեններն ու Սքոթը շատ ժամանակ էին անցկացնում դստեր՝ Սթորմիի հետ, համավարակի պատճառով Սքոթը տեղափոխվեց Քայլիի տուն, ինչն էլ նրան վերամիավորման պատճառը դարձավ: Դրանից հետո էլ խոսակցություններ սկսվեցին, որ երեխան նրանց ավելի է մոտեցրել: Բայց միեւնույն ժամանակ, տաբլոիդները հաճախ էին գրում երգչի դավաճանությունների մասին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW