×


Մահացել է դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան

95 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան: Հանրահայտ իտալուհու մահվան լուրը հայտնել է La Repubblica թերթը:

Դերասանուհին ծնվել է 1927 թվականին՝ Իտալիայի Սուբիակո քաղաքում, կահույքագործի ընտանիքում: 1945 թվականին սկսել է գումար վաստակել սեփական ծաղրանկարները վաճառելու շնորհիվ:


Պատանեկան տարիքում նրան բազմիցս են հրավիրել նկարահանվել ֆիլմերում, սակայն հրաժարվել է, քանի որ երազում էր քանդակագործ կամ էլ օպերային երգչուհի դառնալ: Մոր համոզելու երկար փորձերից հետո 1946-ին վերջապես որոշել է նկարահանվել ու մասնակցել է «Սեւ արծիվ» ֆիլմի աշխատանքներին, ապա հաջորդել են «Սիրո ըմպելիք»-ում ու այլ ֆիլմերում դերերը:



Ջինան հատկապես հայտնի է դարձել «Ֆանֆան վարդակակաչը» եւ «Փարիզի Աստվածամոր տաճարը» ֆիլմերի շնորհիվ: 2018 թվականին կինեմատոգրաֆում ունեցած մեծ ավանդի համար Հոլիվուդի փառքի ճեմուղիում բացվել է դերասանուհու աստղը:


Շուրջ 30 տարի առաջ Լոլոբրիջիդան որոշել է այլեւս չնկարահանվել ֆիլմերում ու զբաղվել է լուսանկարչությամբ եւ քանդակագործությամբ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW