×


Ալեք Բոլդուինին ազատազրկում է սպառնում ոչ միտումնավոր սպանության համար

Դերասան Ալեք Բոլդուինին «Ժանգը» (Rust) ֆիլմի նկարահանումների ժամանակ օպերատոր Գալինա Հաթչինսին ոչ միտումնավոր սպանելու համար մեղադրանք կառաջադրվի: Այդ մասին հայտնել է Նյու Մեքսիկո նահանգի դատախազ Մերի Քարմաք-Ալթվիսը:

Դերանասը մեղադրանքը չի ընդունում. «Պայքարելու ենք այդ ամենի դեմ ու հաղթելու»,- հայտնել է նրա փաստաբանը:

Միջադեպը տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերին. դերասանը տեսարանը փորձելու ընթացքում վերցրել է ատրճանակն ու այն ուղղել տեսախցիկի վրա: Նկարահանման համար նախատեսված զենքում իսկական փամփուշտ է եղել: Արդյունքում օպերատորը մահացել է, իսկ ֆիմի ռեժիսոր Ջոել Սուզան ծանր վիրավորվել:

Բոլդուինից բացի, մեղադրանք է առաջադրվել նաեւ զենքերի ռեկվիզիտների մենեջերին: Ռեժիսորի օգնական Դեւիդ Հոլսն էլ 6 ամսով պայմանական ազատազրկման է դատապարտվել:


Դատախաղ Քարմաք-Ալթվիսը նշել է, որ Բոլդուինի ու Գուտերես-Ռիդի նկատմամբ մեղադրանքներն առաջադրվելու են հունվարի վերջերին: Նրա խոսքով՝ բավական ապացույցներ ունեն դա անելու համար: «Ոչ մեկը չի կարող օրենքից բարձր լինել, ամեն մեկն էլ արժանի է արդարության»,- ասել է դատախազը:

Եթե նրանց մեղավոր ճանաչեն, մեկուկես տարվա ազատազրկման կենթարկեն ու 5 հազար դոլարի չափով տուգանքի:

Այդ դժբախտ միջադեպը վատ ազդեցություն է ունեցել Բոլդուինի կարիերայի վրա, դրանից հետո բազմաթիվ պայմանագրեր են չեղարկվել:

Ավելի վաղ դերասանի դուստր Այրլենդ Բոլդուինը հայտնել էր, որ հայրը մինչեւ հիմա չի կարողանում ուշքի գալ. «Նա շատ է տառապում, հորս շատ եմ սիրում, բայց չեմ պատկերացնում, թե հետն ինչ է կատարվում: Իրավիճակն իսկապես սարսափելի է»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին