×


Անտոնիո Բանդերաս. «Կաթվածն ինձ հետ պատահած ամենալավ բանն էր, այն վերափոխեց կյանքս»

Անտոնիո Բանդերասը նոր հարցազրույցում վերհիշել է տարիներ առաջ ունեցած սրտի կաթվածն ու պատմել, թե այն ինչպես է փոխել իր կյանքը: 62-ամյա օսկարակիր դերասանը խոստովանել է, որ դրանից հետո կյանքում շատ բաների սկսել է նորովի վերաբերվել:

«Երեւի թե այդ կաթվածն ամենալավ բանն էր, որն ինձ հետ տեղի է ունեցել: Կարծես ակնոց դրեցի ու սկսեցի տեսնել այն ամենն, ինչն իսկապես կարեւոր է: Վերադարձա Իսպանիա ու սկսեցի իմ մասնագիտական գործունեությանն այլ կերպ վերաբերվել: Կարծում եմ՝ կարեւոր ուղերձ ստացա ու այն ճիշտ օգտագործեցի»,- պատմել է Բանդերասը Radio Times-ին:

Դերասանը խոստովանել է, որ այդ դեպքից հետո ընտրում է միայն այն դերերը, որոնք իրեն բավականություն են պարգեւում:


2017 թվականին Բանդերասին հասցրել էին հիվանդանոց մարզումների ժամանակ կրծքի հատվածում առաջացած ցավերից հետո: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ պատճառը սրտի կաթվածն է:

Դրանից հետո վերանայել է կյանքն ու հայացքները: Ավելի վաղ էլ այսպիսի խոստովանություն էր արել. «Պարզվեց, որ այն ամենն, ինչի համար ամեն օր անհանգստանում էի, անիմաստ էին: Մտածեցի, թե ինչու եմ վախենում մահից, չէ՞ որ գիտեի, որ այն մի օր պատահելու է, բայց այն ժամանակ իսկապես զգացի դա: Մահը մոտ էր»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Antonio Banderas (@antoniobanderas)


Բանդերասը վերջերս հնչյունավորել է Կոշկավոր կատվին «Վերջին ցանկություն» մուլտֆիլմում:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին