×


Լուսանկարը՝ latimes.com

Հայտնի են «Օսկար 2023»-ի հավակնորդները

«Օսկար» 95-րդ մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա մարտի 13-ին՝ Լոս Անջելեսում: Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի YouTube-յան ալիքով դերասաններ Ռիզ Ահմեդն ու Էլիսոն Ուիլյամսը հայտնել են անվանակարգերում առաջադրված թեկնածուներին:

Առանձնացրել ենք կարեւոր անվանակարգերը, ամբողջական ցանկը հրապարակել է «Օսկար»-ի պաշտոնական կայքը:

Լավագույն ֆիլմի տիտղոսին արժանանալու համար պայքարելու են «Արեւմտյան ճակատում նորություն չկա», «Ավատար. ջրի ուղին», «Ինիշերինի բանշիները», «Էլվիս», «Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից», «Ֆաբելմանները», «Թար», «Թոփ գան. Մավերիք», «Տխրության եռանկյունի», «Խոսում են կանայք» աշխատանքները:


Լավագույն արտասահմանյան ֆիլմ՝ «Արեւմտյան ճակատում նորություն չկա» (Գերմանիա), «Արգենտինա, 1985» (Արգենտինա), «Մոտ» (Բելգիա), «Էո» (Լեհաստան), «Հանգիստ աղջիկը» (Իռլանդիա):

Լավագույն ռեժիսոր՝ Սթիվեն Սփիլբերգ («Ֆաբելմանները»), Մարտին ՄաքԴոնա («Ինիշերինի բանշիները»), Դանիել Շեյներտ, Դանիել Քվան («Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից»), Թոդ Ֆիլդ («Թար»), Ռուբեն Էստլունդ («Տխրության եռանկյունի»):

Լավագույն դերասան՝ Օսթին Բաթլեր («Էլվիս»), Քոլին Ֆարել («Ինիշերինի բանշիները»), Բրենդան Ֆրեյզեր («Կետ»), Փոլ Մեսկալ («Արեւից հետո»), Բիլ Նայի («Ապրել»):


Լավագույն դերասանուհի՝ Քեյթ Բլանշետ («Թար»), Անա դե Արմաս («Շիկահերը»), Անդրեա Ռեյզբորո («Հանուն Լեսլիի»), Միշել Ուիլյամս («Ֆաբելմանները»), Միշել Յեո («Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից»):

Լավագույն սցենար՝  «Ինիշերինի բանշիները», «Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից», «Ֆաբելմանները», «Թար», «Տխրության եռանկյունի»:

Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «Գիլերմո դել Տորոյի Պինոկիոն», «Մարսել՝ կոշիկներով խեցին», «Կոշկավոր կատուն. վերջին ցանկություն», «Ծովահրեշը», «Կարմրում եմ»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին