×


Փերիս Հիլթոնի երազանքը կատարվել է. որդի է ունեցել

Բոլորի համար անսպասելի դերասանուհի եւ մոդել Փերիս Հիլթոնը հայտնել է, որ որդի է ունեցել: Նա Ինստագրամում լուսանկար է հրապարակել ու ցույց տվել որդու ձեռքը: Երեխային ծննդաբերել է փոխնակ մայրը:

View this post on Instagram

A post shared by Paris Hilton (@parishilton)



«Հնարավոր չէ բառերով փոխանցել, թե քեզ արդեն որքան ենք սիրում»,- գրել է նա:


Peolpe ամսագրին Հիլթոնը խոստովանել է, որ միշտ է երազել մայր դառնալ: «Այնքան ուրախ եմ, որ ես եւ Քարթերը գտել ենք իրար: Այնքան երջանիկ ենք, որ ստեղծում ենք մեր ընտանիքը, ու մեր սրտերը փոքրիկի նկատմամբ սիրով լի են»,- ասել է 41-ամյա Փերիսը:

Նա Քարթեր Ռեումի հետ ամուսնացել է 2021 թվականի նոյեմբերին՝ 3 տարվա հարաբերություններից հետո: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նրա պապիկին պատկանող կալվածքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW