×


Porsche սպորտային մեքենաների 75-ամյակը եւ հաջողության պատմությունը

1948 թվականին Ֆերի Պորշեն կյանքի կոչեց սպորտային ավտոմեքենա ստեղծելու իր երազանքը. թիմի հետ նա արտադրեց Porsche 356 «No. 1» Roadster-ը: Այն նշանավորեց լեգենդար Porsche ապրանքանիշի ծնունդը՝ հիմք դնելով օրինակելի հաջողության պատմության: 2023-ին սպորտային մեքենաներ արտադրողը ողջ աշխարhում կնշի իր 75-ամյակը՝ տարբեր տոնակատարություններով եւ Porsche Vision 357-ով:

«Porsche-ի 75 տարիները նշանակում են նորարական ոգի, կիրք եւ երազանք: Մենք այն տոնում ենք այն մարդկանց հետ, ովքեր ոգեշնչված են երազանքներով»,- ասում է Porsche AG-ի գործադիր խորհրդի նախագահ Օլիվեր Բլյումը:

Տոնակատարությունները մեկնարկում են «Driven by Dreams: 75 years of Porsche sports cars» հատուկ ցուցահանդեսով, որը բացվելու է հունվարի 27-ին՝ Բեռլինում, եւ գործելու է մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 10-ը: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ Porsche-ի հաջողության պատմությանը, տեսլականներին եւ նախաձեռնություններին, ինչպես նաեւ գրանցել իրենց սեփական երազանքները եւ արժեքները՝ օգտագործելով թվային մոդուլը:


Հետադարձ հայացք դեպի հայեցակարգային ճամփորդություն ապագա

Porsche Vision 357-ը դրա վառ օրինակն է, որն առաջին անգամ հնարավոր կլինի տեսնել Բեռլինում:

«Porsche Vision 357-ով մենք ստեղծել ենք յուրահատուկ ծննդյան նվեր: Այն ընդգծում է մեր դիզայնի ԴՆԹ-ի կարեւորությունը՝ հիմնված 356-ի վրա»,- ասում է Style Porsche-ի փոխնախագահ Մայքլ Մաուերը. «Ուսումնասիրությունը փորձ է համահունչ կերպով համատեղել անցյալը, ներկան եւ ապագան: Չափսերը հիշեցնում են պատմական մոդելը, իսկ մեքենայի մասերը թույլ են տալիս վիզուալիզացնել հայացքը դեպի ապագա»:

Կառուցված 718 Cayman GT4 RS-ի 368 կՎտ (500 ձիաուժ) պլատֆորմի վրա՝ Porsche Vision 357-ը ներկայացնում է սպորտային մեքենաների հիանալի կատարում:

Ամենասկզբից էլ դիզայնը եղել է Porsche լեգենդի բազային բաղադրիչը: Հեռանկարային ուսումնասիրություններն ու կոնցեպտային մեքենաները հիմք են անսխալ եւ նորարարական դիզայնի համար:

«Ապագայի մասին կրեատիվ մտածելը Style Porsche-ի հիմնական պարտականություններից է: Հայեցակարգային ուսումնասիրությունները գաղափարների ավազան են, որոնք սնում են վաղվա դիզայնը»,- ասում է Մաուերը:

Այլ կարեւոր պահերը՝ տեղում

Porsche-ն շարունակում է իր տարեդարձի տոնակատարությունները Շտուտգարտից դուրս՝ Retro Classics-ում: Փետրվարի 23-ից 26-ը տեղի կունենա դասական մեքենաների մշակույթի առաջատար տոնավաճառը:


Հունիսի 9-ին Շտուտգարտ-Ցուֆենհաուզենում գտնվող Porsche թանգարանը կբացի մեծ հատուկ ցուցահանդես:

Հունիսի 10-ին եւ 11-ին Porsche Germany-ն կնշի տարեդարձը Հոքենհայմրինգում անցկացվող «Երազանքների փառատոնում» (Festival of Dreams): Սպորտային մեքենաներ արտադրողն այնտեղ գտնվող Porsche Experience կենտրոնում կներկայացնի ապրանքանիշի պատմությունը, ներկան եւ ապագան: Ավելի երիտասարդ այցելուները հրաշալի ժամանակ կանցկացնեն «Մանկական աշխարհ» կոչվող տարածքում:

Ցուցահանդեսներ աշխարհով մեկ

Porsche սպորտային մեքենաների 75-ամյակը կնշվի նաեւ Լոս Անջելեսի Փիթերսեն ավտոմոբիլային թանգարանում, Գրոսգլոկների վրա անցկացվող ավտոմոբիլային ցուցահանդեսում եւ Լյուցեռնում գտնվող շվեյցարական տրանսպորտի թանգարանում:

Ավելին, «Driven by Dreams»-ի ցուցահանդեսի նյութերը կտեղափոխվեն Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ավելի քան 60 ուղղություններ «Heritage Truck»-ի միջոցով, որը հատուկ նախագծված է հոբելյանական տարվա համար: Միջոցառումների ավարտը կտրվի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Կալիֆոռնիայում կայանալիք «Rennsport Reunion» ավտոփառատոնով:


911-ի 60 եւ Լե Մանի 100-ամյակը

«Porsche սպորտային մեքենաների 75-ամյակի» հոբելյանական տարում կան նաեւ երկու այլ մեծ տարեդարձեր՝ 911-ի 60-ամյակը եւ «Լե Մանի 24 ժամ»-ի 100-ամյակը:

1963 թվականի սեպտեմբերին International Motor Show-ում 911-ը ապշեցրել է եւ իր հայտնի դիզայնով ու փորձով դաջվել է սպորտային մեքենաների երկրպագուների հավաքական հիշողության մեջ:


Աշխարհի ամենահայտնի տոկունության մրցավազքի կազմակերպիչները նույնպես տոնելու առիթ ունեն. հունիսի 10-ին եւ 11-ին նրանք կնշեն «Լե Մանի 24 ժամ»-ի հարյուրամյակը Սարթեի վրա: Սպորտային մեքենաների յուրաքանչյուր արտադրող երազում է հաջողության հասնել «Circuit des 24 Heures du Mans»-ում, եւ Porsche-ն առանձնահատուկ սերտ հարաբերություններ ունի ֆրանսիական տոկունության դասականի հետ. ապրանքանիշն ամենահաջողակն է Լե Մանում, ինչպես նաեւ միակ մասնակիցն է, որը 1951 թվականից ի վեր առանց ընդհատումների ներկայացված է եղել 24-ժամյա մրցավազքում։

Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք https://media.porsche.com/75-years-sportscars:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին