×


Հայուհի Իրու Խեչանովը կներկայացնի Վրաստանը «Եվրատեսիլ 2023»-ում

Հայ երգչուհի Իրու Խեչանովը երեկ դարձել է վրացական «The Voice» նախագծի հաղթողը, իսկ դա նշանակում է, որ հենց ինքն էլ կներկայացնի Վրաստանը Լիվերպուլում կայանալիք «Եվրատեսիլ»-ում:

Շոուի հաղթողը որոշվել է հեռուստադիտողների քվեարկության արդյունքում. Իրուի մրցակիցները յոթն են եղել:



«Այս մրցույթի ընթացում շատ դժվարություններ եմ հաղթահարել, հասցրել եմ ներկայանալ տարբեր ժանրերի երգերով։ Կարծում եմ՝ այդ բոլոր դժվարությունները պատվով եմ հաղթահարել։ Այդ ամենի հետ ունեմ շատ ծանրաբեռնված գրաֆիկ, համալսարանում քննություններ, երաժշտական տարբեր նախագծեր: Ապագայում ծրագրում եմ երգարվեստն ու PR-ը համատեղելով նորովի ներկայանալ շոու-բիզնեսում», – Jnews-ի հետ զրույցում ասել է Իրու Խեչանովը։

Ազգությամբ հայ երգչուհի Իրու Խեչանովը 22 տարեկան է: Ավարտել է Կոնսերվատորիայի երաժշտության գործիքավորում բաժինը, որտեղ սովորել է երաժշտություն գրել, մշակել եւ ստեղծագործել։ Այժմ Կովկասյան համալսարանում PR-ի բաժնի մագիստրանտ է։ Երգարվեստում իր առաջին քայլերն արել է 8 տարեկանում: «Candy» խմբի կազմում հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2011»-ում:


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին