BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:
Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հունվարին:
Մոտ 150 լրատվական կայքերի հունվար ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Խորեն Լեւոնյան՝ 61 հիշատակում,
• Անդրե՝ 58 հիշատակում,
• Նազենի Հովհաննիսյան՝ 40 հիշատակում:
Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.
Հունվարին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Խորեն Լեւոնյանն է: Նրա անունը շատ է շրջանառվել եղբոր հետ կապված միջադեպի պատճառով: Լրատվամիջոցները գրում էին, որ 33-ամյա Արսեն Լեւոնյանը «օդաճնշիչ ատրճանակով 5 անգամ կրակել է իր գլխին»: Դերասանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքեց իրեն վերագրվող ինքնասպանության փորձը. «Այս պահին ես քաղաքից դուրս եմ ընտանիքիս եւ ընկերներիս հետ, Փառք Աստծո, ամեն բան լավ է ինձ հետ: Օգտվելով Մարկ Տվենի խոսքերից՝ միայն կասեմ, որ «լուրերը իմ մահվան մասին խիստ չափազանցված են»»:
Հունվարին Խորեն Լեւոնյանը նոր տեսահոլովակ ներկայացրեց՝ «Փորձիր ժպտալ» երգի հիման վրա: Երգը նրա «Հույս» ձայնասկավառակից է: Հեղինակներն են Խորեն Լեւոնյանը, Իշխան Ղարիբյանը եւ Տիգրան Աթայանը:
Երկրորդ հորիզոնականում Անդրեն է: Նա դիմել է սոցցանցերում մեծ լսարան ունեցող հայ հայտնիներին՝ խնդրելով բարձրաձայնել Արցախի շրջափակման մասին. «Հենրիխ Մխիթարյան, Արթուր Ալեքսանյան, Արթուր Աբրահամ, Լեւոն Արոնյան, Ռազմիկ Ամյան՝ տղերք ջան, բարձրաձայնեք Արցախի խնդրի մասին, տարածեք ձեր էջերում, խնդրում եմ՝ խոսեք, մի լռեք»:
Երգիչն անտարբեր չի եղել նաեւ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ուենցած ողբերգական հրդեհին: «Այս անմարդկային պայթյունն արվեց եւս մի դավադիր ծրագիր իրագործելու համար»,- այս տողերն Անդրեն հրապարակել է Ինստագրամի «սթորի»-ում:
Փորձելով Արցախի խնդիրը պահել ուշադրության կենտրոնում՝ Անդրեն արցախցի երեխաների լուսանկարներ է հրապարակել. «Ուժեղ Արցախի ուժեղ բալիկները»:
Երրորդ հորիզոնականում հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն է: Նա հրապարակել է Հովհաննավանքում արված լուսանկար, որին կից գրել է. «Ինձ համար Ամանորը Սուրբ Ծննդով է սկսվում, իրական Նոր տարին՝ իր նոր հույսով ու հավատով, որ կյանքը շարունակվում է ու մենք դեռ կանք... Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրհնյալ լինի հայտնությունը Քրիստոսի»:
Մեկ այլ հրապարակմամբ դերասանուհին նշել է՝ երազանք երկիր է Արցախ-Հայաստանը. «Սուրբ երկիր, դրա համար էլ այդքան փորձություն է բաժին հասնում... Մենք պիտի սկսենք երազել մե՜ծ, գործել մեծ քայլերով, գուցե այդպես միայն հետագա սերունդներին թողնենք մեր երազած երկիրը՝ լայն սահմաններով: Աստծով զորանանք ու ելքեր գտնենք Երկրի ճաքերը նորոգելու ու վերականգնվելու ոգով: Որոշումը սա է՝ կա՛մ հայը կունենա Երկիր ու կապրի իր դրախտում, կա՛մ աշխարհն իր թույնից կկործանվի»։
Посмотреть эту публикацию в Instagram
Նազենին եւս անդրադարձել է Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհին: «Անտանելի էր այս օրը․․․ բոթերի անվերջանալի երթը, բայց սարսափելին այն է, որ «այս օրն» արդեն անվերջանալի 5 տարի է, ու հույս չկա, թո ողբերի այս փակ շրջանից էլ երբեւէ դուրս կգանք»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: