×


«Կյանքս կարծես նորից սկսված լինի». Լյուսի Հայրապետյանի գայթակղիչ ֆոտոշարքը տարեդարձի առթիվ

Լյուսի Հայրապետյանը նախորդ տարիներին իր տարեդարձի օրը՝ փետրվարի 7-ին, սոցցանցերում կիսվել է գայթակղիչ լուսանկարներով Մալդիվյան կղզիներից եւ ծովափնյա այլ վայրերից, իսկ այս տարի փոքր-ինչ փոփոխություն է արել, բայց միայն տեղանքի առումով. նա ներքնազգեստով լուսանկարվել է ձյունառատ վայրում:   

Մոդել-հաղորդավարուհին խոստովանել է, որ վայելել է ծննդյան տարեդարձը դեռ մեկ շաբաթ առաջվանից. «Շարունակեք զարմանալ, հիանալ, ժպտալ, վայելել, շնորհակալ լինել, սիրել, ծիծաղել, տժալ, լացել, տխրել, լողալ, արեւի տակ պառկել, բնության հետ ընկերություն անել, քամու հետ գժվել ու կրակի հետ սիրով զբաղվել: Շարունակեք հիասթափվել, փոխել անուններ, հասցեներ, կյանքի պահարանում դարակներ ու նրանց տերերին... Շարունակեք հապճեպ որոշումներ կայացնել ու քաղել դրանց տված պտուղները կամ հետեւանքները:


Որպես 20 տարեկան հասուն աղջիկ՝ կարող եմ միանշանակ ասել, որ վերոնշյալներից ավելի կայֆ բան չկա: Կյանքից կայֆ բան չկա, ու կյանքն այդ սիրտ ա՝ իր բոլոր սիրտ դրսեւորումներով: Մի մեղադրեք ձեզ ոչ մի բանում:  Հիշեք, մենք բոլորս ապրում ենք առաջին ու վերջին անգամ, ու ոչ ոք չգիտի՝ որն է ճիշտը, որը սխալը:


Որպես հասուն աղջիկ(սուտ էլի:))՝ կարող եմ ասել մի բան. էմոցիաներն են ամենաթանկն ու դրանք մենք կարող ենք կառավարել, ստեղծել ու նվիրել ու ստանալ: Շրջապատող մարդկանց ճիշտ ընտրությունն է կարեւոր ու նրանց հետ անցկացրած քաղցր լռությունն ու հոգով պահերը: Ինչպես իմ շատ ընկերներն են ասում. «Մի տարով էլ փոքրացար, Լօօյսիկ: Դու կոնյա՞կ ես, այ աղջիկ: Չգիտեմ՝ ժամացույցիս տրամաբանությունը որ պահից փոխվեց, բայց ես դեմ չեմ:)»:

Լյուսին ինքն իրեն խոստացել է չփոխվել ու չդավաճանել, լուսանկարներն էլ բնորոշել է որպես մաքրություն ու նոր սկիզբ. «Վերջերս կյանքս կարծես նորից սկսված լինի՝ իմ երազած ձեւով»:

Լուսանկարները՝ Լյուսի Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW