Մի քանի ամիս առաջ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու դերասանուհի Ելիզավետա Մորյակը հայտնեցին, որ աղջիկ են ունենալու: Երեխան այս ամիս կծնվի: Լիզան պատմել է, որ ամեն ինչ լավ է ընթանում, սակայն վերջերս լուրջ խնդրի է բախվել:
«Աղջիկներ, օգնեք: Տեսողությունս սկսել է վատանալ կամ արդեն վատացել է: Հղիության ընթացում սկսել եմ վատ տեսնել, եթե անկեղծ, իսկապես շատ վատ: Մոտ տարածության դեպքում ամեն ինչ պարզ երեւում է, իսկ հեռավորության վրա վերջերս անգամ ռեստորանի անվանումը չկարողացա կարդալ»,- անկեղծացել է նա:
Մորյակը հետաքրքրվել է, թե ինչպես է հնարավոր ծննդաբերելուց հետո լավացնել տեսողությունը: Հետեւորդներից ոմանք գրել են, որ դրական փոփոխություն են նկատել, ոմանց տեսողությունն էլ չի վերականգնվել: Նրան խորհուրդ են տվել հետազոտվել ու անհրաժեշտության դեպքում լազերային շտկում անել: Կանայք առաջարկել են նաեւ կեսարյան հատում անել, քանի որ ծննդաբերությունը կարող է բացասական ազդել տեսողության վրա:
27-ամյա Մորյակն ու 38-ամյա Անդրեասյանը ծանոթացել են «Աղջիկները տարբեր են լինում» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Իսպանիայում: 2018 թվականին Անդրեասյանը բաժանվել է Ալյոնայից, որի հետ երկու որդի ունեն: Մորյակի հետ ամուսնացել է նախորդ տարվա նոյեմբերին:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը


×
2,370





