×


«Դեռ պատրաստ չեմ բաժանվել միասին կառուցած տաքուկ կապից». hղիության վերջին օրերը՝ Արուսիկ Տիգրանյանի նոր ֆոտոշարքում

Արուսիկ Տիգրանյանը շարունակում է Ինստագրամում իր հետեւորդներին տեղեկացնել հղիության ընթացքի մասին: Ամիսներ առաջ հայտնել էր, որ դուստր է ունենալու, ապա բացահայտել նրա անունը՝ Արփի, եւ հետեւյալը խոստովանել. «Ինձ թվում է՝ Արփին աշխարհի ամենասիրուն մարդն է լինելու»:

Փոքրիկի ծնվելուն քիչ ժամանակ է մնացել, եւ Տիգրանյանը նոր ֆոտոշարքում ցույց է տվել արդեն բավական մեծ փորիկն ու կիսվել իր մտքերով:

Նա նշել է, որ կյանքում չկա որեւէ այլ փորձառություն, որ հնարավոր է համեմատել հղիության 9 ամիսների հետ:  


«Իմ սիրուն մարդուկն ինձ ոտքից գլուխ փոխեց, մեծացրեց ու սիրունացրեց։ Անպատմելի է, թե ինչքան ուժեղ ու ինքնավստահ եմ զգում, երբ գիտեմ ինձ հետ է, ես էլ պետք է նրա հետ լինեմ ու իր կողքին: Այս 9 ամիսների ընթացքում ինձ հետ դանդաղ դարձել է մարդուկ՝ իսկական թաթիկներով ու տոտիկներով, ես էլ նրա հետ գրեթե մամա եմ՝ իսկական մայրական վախերով ու անսահման մեծ սիրով: Հիմա անհամբեր սպասում եմ Արփիիս ծնվելուն, բայց նաեւ զգում, որ դեռ պատրաստ չեմ բաժանվելու միասին կառուցած տաքուկ կապից: Դեռ այնքան կկարոտեմ մեր զրույցներն ու իրար թաթիկով անելը, որի մասին միայն մենք գիտենք: Վերջին օրերից ուզում եմ առավելագույնը քաղել, մինչեւ կգա ուրիշ կապ ստեղծելու ժամանակը՝ իրար նայելով ու պաչիկներ անելով»,- գրել է նա:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին