Դերասանուհի Անաիս Սարդարյանի ինստագրամյան «սթորիները» ողողված են փոքրիկ Լուսեի լուսանկարներով եւ տեսանյութերով: Այսօր՝ փետրվարի 10-ին, աղջնակը տոնում է առաջին տարեդարձը:
«Էս խառը էմոցիաներով մարդուկը դարձավ 1 տարեկան»,- գրել է Անաիսը եւ հավելել. «Մեր տան լույս, իմ սիրունիկ հայուհի»:
Լուսեն դերասանուհու երկրորդ երեխան է: Առաջնեկը՝ Մոնթեն, 5 տարեկան է:
«Տեր ջան, երբեք չեմ ուրանա քո այս օրհնանքները, դու տվել ես ինձ ամենաթանկն աշխարհում՝ իմ ձագերին»,- Լուսեի լույս աշխարհ գալուց հետո գրել էր Անաիսը:


×
2,797






