×


«Սթրեսի մեջ մնալով՝ ոչ մի բան չես փոխի». Անահիտ Սիմոնյան

Անահիտ Սիմոնյանը որոշել է Ինստագրամում անկեղծության օր հայտարարել ու պատասխանել է հետեւորդների հարցրին, որոնք տարաբնույթ են՝ սիրած օծանելիքից մինչեւ դժվարությունների հաղթահարումը:

Դիզայները պատմել է, թե ինչպես է կարողանում խնդիրները հաղթահարել. «Մի քանի օր ինձ ժամանակ եմ տալիս ու մնում տանը, հավաքում եմ ուժերս եւ վերականգնվում, ապա ժպիտը դեքիս գնում առաջ: Սթրեսի մեջ մնալով՝ ոչ մի բան չես փոխի. յուրաքանչյուր անձրեւից հետո ի վերջո արեւ է դուրս գալիս»:


Խոստովանել է, որ միշտ լավ մարզավիճակում է գտնվում, քանի որ բացասական ոչ մի բան ներսում չի պահում:

Հարցին, թե իր կողքին տղամարդ կա, ինքն էլ հարցով է պատասխանել. «Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ այո՞, թե՞ ոչ»:


Սիմոնյանը պատմել է, որ իր ու Հայկոյի որդին՝ 11-ամյա Արմանն, արդեն կողմնորոշվել է մասնագիտության ընտրության հարցում ու ցանկանում է հմտանալ ՏՏ ոլորտում: Տոներին Սիմոնյանն ու որդին ԱՄՆ-ում են եղել, որտեղից բազմաթիվ լուսանկարներ են հրապարակել: Չի բացառել, որ Հայաստանից դուրս ապրելու պլաններ ունեն. «Հնարավոր է»,- ասել է նա:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW