×


Մահացել է Տիկնիկային թատրոնի դերասան Ռոբերտ Սարգսյանը

Կյանքից անժամանակ հեռացել է Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի վաստակաշատ դերասան Ռոբերտ Սարգսյանը: Ցավալի լուրը հայտնել է արտիստի հարազատ թատրոնը:

«Տիկնիկային արվեստին իր ողջ կյանքը նվիրած մեծն արտիստը միշտ վառ կմնա մեր հուշերում: Հանգչի՛ր խաղաղությամբ, Վարպե՛տ», - նշված է հաղորդագրությունում:

Ռոբերտ Սարգսյանը


Ռոբերտ Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 17:00-ից մինչեւ 20:00-ն Շահումյան գերեզմանատան «ՍԱՆ ԼԱԶԱՐՈ» սգո սրահում:

Վերջին հրաժեշտը տեղի կունենա փետրվարի 12-ին, ժամը 09:30-ից 10:30-ն՝ տիկնիկային թատրոնի ճեմասրահից:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին