×


Super Bowl-2023. Ռիհաննայի ելույթն ու 2-րդ հղիության մասին լուրը, A$AP Rocky-ի հիացական հայացքը եւ շոուի հայտնի հյուրերը

Այս գիշեր Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել սպորտային աշխարհի ամենադիտարժան միջոցառումներից մեկը: Խոսքն, իհարկե, Super Bowl-ի մասին է, որի հայտնի Halftime Show-ն այս տարի վստահվել էր երգչուհի Ռիհաննային:

Նա 5 տարվա դադարից հետո առաջին անգամ է ելույթ ունեցել ու քննարկելու բազմաթիվ առիթներ տվել: Նախ, որովհետեւ հանրայնորեն հայտնել է, որ հղի է ու սպասում է երկրորդ երեխային: Այդ նորությունն, ի դեպ, անգամ երկրորդ պլան է մղել երգչուհու շոուն:

Սովորաբար, Super Bowl-ի ընթացքում մի քանի աստղեր են հանդես գալիս, այդպես միասին են երգել Շակիրան ու Ջենիֆեր Լոպեսը, Coldplay-ը, Բեյոնսեն ու Բրունո Մարսը: Սակայն այս տարի որոշվել է բեմը միայն Ռիհաննային տրամադրել, ինչպես 6 տարի առաջ՝ Լեդի Գագային:


34-ամյա երգչուհին ելույթի ժամանակ կրել է Loewe-ի կարմիր կոմբինեզոն եւ Alaia-ի բաճկոն՝ ընդգծելով արդեն կլորացած փորը: Նրա որդին ծնվել է 2022 թվականի մայիսին:

Ռիհաննան կատարել է իր ամենահայտնի ու սիրված հիթերից մի քանիսը՝ Bitch Better Have My Money, Umbrella, Where Have You Been, Rude Boy եւ Work: Կարմիր հագուստով իր կրակոտ ելույթը նա ավարտել է Diamonds կատարմամբ:


Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Ռիհաննայի ելույթն այնքան էլ չի գոհացրել երկրպագուներին, քանի որ նրանք նոր կատարումների ակնկալիք են ունեցել, բացի այդ էլ, սպասել են, որ վերջապես կհայտարարի նոր ալբոմի մասին, սակայն նման բան տեղի չի ունեցել:

Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ ամերիկյան ֆուտբոլի եզրափակչին ներկա են եղել բազմաթիվ հայտնիներ, որոնց թվում՝ Jay-Z-ն ու 11-ամյա դուստրը՝ Բլու Այվին, Փոլ ՄաքՔարթնին՝ կնոջ հետ, Շերը, Նիկի Մինաժը, Կարա Դելեւինը, Բրեդլի Կուպերը, Ադելը, Գորդոն Ռամզին, Բիլի Այլիշն ու ուրիշներ: Սիրելիին աջակցելու էր եկել նաեւ A$AP Rocky-ն: Նա հիացած հետեւել է բեմում գտնվող Ռիհաննային, ինչի մասին վկայում է համացանցում հայտնված տեսանյութը:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NFL (@nfl)


Իսկ Բլեյք Լավլին ու Ռայան Ռեյնոլդսը շոուին հետեւել են տնից, ինչի մասին հրապարակում են արել:

Նրանք երեկոյին ներկա գտնվել չեն կարողացել, քանի որ 4-րդ անգամ են ծնողներ դարձել: Երեխայի սեռը դեռ գաղտնի են պահում, զույգը 3 աղջիկ ունի՝ 7-ամյա Ջեյմսը, 6-ամյա Ինեսն ու 3-ամյա Բեթին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին