Սուրբ Վալենտինի օրը շատերի համար սովորական փետրվարյան երեքշաբթի է, նրանց թվում է երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանը, որը, սակայն, օրը կանցկացնի յուրահատուկ միջավայրում: BRAVO.am-ի հետ զրույցում նա խոստովանել է, որ սիրո տոներին գրեթե միշտ աշխատել է՝ ժամանակին երգում էր, իսկ հիմա խմբային ճամփորդությունների է եւ օրը տոն է դարձնում ուրիշների համար:
Խոսելով իր համար գերադասելի կնոջ հատկանիշներից՝ նշում է. «Մեզ համար լավագույնը հայուհին է՝ լավ մարդ, ընտանիքին նվիրված անձնավորություն, լավ մայր, լավ կին: Ես հենց այդպես էլ պատկերացնում եմ իմ կնոջը»:
Վարդան Սարգսյանը՝ Ռիո դե Ժանեյրոյում
Արտաքինին այդքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում, կարծում է՝ ներքինն առավել կարեւոր է. «Արտաքինը միայն առաջին վայրկյաններին է կարեւոր, հետոն կախված է ներքինից: Ցավոք, երբեմն շատ գեղեցիկ աղջիկների հետ շփվելիս հիասթափվում եմ: Մարդուն կարող ես սիրել՝ զգալով նրա հոգին ու բնավորությունը»:
Հարաբերություններում նրան կարող է հիասթափեցնել երկու բան. «Ատում եմ սուտը: Երկրորդը դավաճանությունն է: Դավաճան մարդկանց չեմ սիրում, դրա համար էլ իմ կողքին այս պահին հարազատ մարդիկ քիչ են, իսկ եթե կան, ապա ստուգված են: Եթե նվիրվում եմ մեկին, ապա նվիրվում եմ մինչեւ վերջ»:
Վարդան Սարգսյանը՝ Լիսաբոնում
Յուրաքանչյուրի կյանքում էլ լինում են հիասթափություններ, Վարդանի կյանքում էլ դրանք քիչ չեն. «Հիասթափվել կարելի է վայրկենական, շատ է այդպես եղել: Չեմ կենտրոնանում դրա վրա, պարզապես հաստ պատ է առաջանում մեր միջեւ, ու այլեւս մոտ չեմ թողնում ինձ: Գործի, շփման, անձնականի հարցում շատ նվիրվող եմ, բայց երբ հիասթափվում եմ, ապա հետ վերադարձնել հարաբերություններն անհնարին է»:
Եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենար, կցանկանար փոխել միայն մեկ բան. «Երբ 21 տարեկան էի, սիրահարված էի ու լուրջ հարաբերությունների մեջ էի մի աղջկա հետ, ցավոք, չամուսնացա: Կարծում եմ՝ դա սխալ էր, որովհետեւ եթե այդ ժամանակ ամուսնանայի, հիմա մեծ երեխաներ կունենայի: Միայն դա կփոխեի»:
Վարդան Սարգսյանը՝ մայրիկի եւ քրոջ հետ
Իր առաջին սիրուն Վարդանը չի հիշում, անգամ չի հիշում, թե որ տարիքում է սիրահարվել. «Այսօր կյանքն այնքան արագ է անցնում, որ ներկա սիրո մասին պետք է մտածել: Առաջին սերն անցած էտապ է, կյանքը շարունակվում է, եւ հիշելու ժամանակ չկա»:
Այսօր Վարդանը Ռիո դե Ժանեյրոյում է. «Ինձ հետ են եւս 93 հայ, եւ ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես օրը կանցկացնեմ աշխատելով: Նվիրելու եմ զույգերին դրական տրամադրություն ու հաճույք եմ ստանալու, որ նրանք այդ պահին երջանիկ են»:
Տեքստը՝ Տաթեւեր Լազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Վարդան Սարգսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: