×


«Մտածում էի՝ միայն թե ինձնից բարձրահասակ չլինի». Գեւորգի եւ Քրիստինայի առաջին հանդիպումն ու սերը

Ամեն ինչ սկսվեց անցած տարի: Գեւորգ Մկրտչյանը, տեսնելով Քրիստինա Հովհաննիսյանի ինստագրամյան էջը, հստակ որոշեց ամեն կերպ գրավել գեղեցկուհու սիրտը: Նպատակին հասնելու համար երգիչն անգամ խորամանկել է՝ առաջարկելով Քրիստինային դառնալ իր հերթական տեսահոլովակի հերոսուհին։ Հենց այդպես էլ ձեւավորվել է նրանց գեղեցիկ զույգը, որը պատասխանել է BRAVO.am-ի սիրային բլից հարցերին:

- Ի՞նչ ապրումներ ունեիք առաջին հանդիպմանը:

Գեւորգ. Առաջին հանդիպմանը մտածում էի՝ միայն թե ինձնից բարձրահասակ չլինի:

Երբ սրճարանից դուրս եկա դիմավորելու, ուրախացա, որ բարձրահասակ չի: Նաեւ մտածում էի՝ ինչ թեմաներից զրուցեմ, որ երկխոսությունը կարճ չստացվի, մի քիչ շատ ճանաչեմ իրեն:

Քրիստինա. Երբ տեսա, հարազատ բան զգացի, տպավորություն էր՝ վաղուց ճանաչում ենք միմյանց եւ հերթական անգամ հանդիպել ենք սուրճ խմելու եւ զրուցելու:


- Ի՞նչ մտածեցիք նրա մասին:

Գեւորգ.  Որ իմ խելքին մարդ եմ գտել: Իրականում այդպես էլ կա:

Քրիստինա. Հանդիպման գնալիս մտածում էի՝ միայն գոռոզ չլինի. էկրանից այդպիսի տպավորություն ունեի, սակայն հենց առաջին իսկ պահից հասկացա՝ վախերս իզուր էին:

- Բնավորության ամենասիրելի եւ չսիրած գիծը:

Գեւորգ. Երբ սիրում ես մեկին, ապա սիրում եմ իր բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ: Կառանձնացնեմ մեկ առավելություն՝ հայացքիցս հասկանում է, թե ինչ եմ ուզում տվյալ պահին:

Քրիստինա. Հստակ որեւէ բան առանձնացնել չեմ կարող:

- Ի՞նչ է անում, երբ ցանկանում է ներողություն խնդրել Ձեզնից, Ձեր սիրտը շահել:

Գեւորգ. Իմ սիրտը շահելը շատ հեշտ է ուտելիքի միջոցով:

Քրիստինա. Վեճեր հազվադեպ են լինում, եւ բավական է՝ գրկի եւ ասի, որ սիրում է, ամեն ինչ անցնում է:


- Ձեր բնավորության ո՞ր գիծն եք փոխել հանուն նրա:

Գեւորգ. Մենք գրեթե ոչինչ մեր մեջ չենք փոխել, ավելի շատ սովորել ենք միմյանց:

Քրիստինա. Չենք փորձել փոխել միմյանց, ուղղակի իրար ընդունել ենք այնպիսին, ինչպիսին կանք: Դա սիրո լավագույն դրսեւորումներից է:

- Ձեր սիրո բանաձեւը:

Գեւորգ.  Շատերն են ասում, որ մենք նման ենք իրար թե՛ բնավորությամբ, թե՛ մտածելակերպով, թե՛ հետաքրքրություններով:

Քրիստինա. Մեզ բառեր պետք չեն միմյանց հասկանալու համար, հայացքն էլ բավական է: Եվ միշտ միմյանց հանդեպ հարգալից ենք:


- Ի՞նչը կարող է բաժանել ձեզ։

Գեւորգ. Բաժանման մասին երբեք չենք մտածել:

Քրիստինա. Երբեք չեմ մտածել այդ մասին:

- Ո՞վ է առաջինը խոստովանել, որ սիրում է:

Գեւորգ. Ես:

- Ո՞վ է ավելի էմոցիոնալ:

Գեւորգ. Քրիստինան:

- Ո՞վ է ավելի ներողամիտ:

Գեւորգ. Քրիստինան:


Քրիստինա. Երեւի Գեւորգը, դե, ես նույնպես:

- Ո՞վ է ավելի շատ անակնկալներ սիրում:

Գեւորգ. Դժվարանում եմ պատասխանել:

Քրիստինա. Երեւի Գեւը, դե, ես նույնպես:

- Ի՞նչ կմաղթեք իրար:

Գեւորգ. Մաղթում եմ, որ ինձնից պրծում չունենա:

Քրիստինա. Միշտ լինի կողքիս... Իսկ երազանքները սիրում են լռություն:

Տեքստը՝ Տաթեւեր Լազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին