Փետրվարի 19-ին ծնվել է կինոռեժսիոր Սարիկ Անդրեասյանի ու դերասաուհի Ելիզավետա Մորյակի դուստրը: Ուրախալի լուրը հայտնել է երջանիկ հայրիկը:
«Իմ սիրելին աղջիկ է ունեցել: Փետրվարի 19-ին ժամը 18:12-ին միջանցքում՝ հիվանդասենյակի մոտ կանգնած լսեցի ծափահարություններ ու բացականչություններ: Ծննդաբերում էր Լիզան, բայց սպասելու ընթացքում արտասվեցի ու քրտնեցի ես: Մենք լավ ենք: Դուստրս մազեր ունի, սեւուկ է ու մի քիչ դժգոհ, իսկ դա հաստատ նշանակում է, որ իմ ցեղից է»,- մի քիչ հումորով գրել է Անդրեասյանը:
Посмотреть эту публикацию в Instagram
27-ամյա Մորյակն ու 38-ամյա Անդրեասյանը ծանոթացել են «Աղջիկները տարբեր են լինում» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Իսպանիայում: 2018 թվականին Անդրեասյանը բաժանվել է Ալյոնայից, որի հետ երկու որդի ունեն: Մորյակի հետ ամուսնացել է նախորդ տարվա նոյեմբերին:


×
2,766





