×


«Կատակ չէ». Լիլի Էլբակյանն ու Համոն բաժանվել են

12 տարվա համատեղ կյանքից հետո դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը եւ ռեփեր, դերասան Համո Ադիյանն այլեւս միասին չեն: Թեեւ Լիլին հիմա է Ֆեյսբուքում փոխել կարգավիճակը, նրա գրառումից պարզ է դառնում, որ ամուսնալուծվել են 2022-ի նոյեմբերին:

«Կատակ չէ, բայց ամեն ինչ լավ է. ողբերգություն չի եղել», - հետեւորդների ափսոսանքի խոսքերին պատասխանել է դերասանուհին:

Լիլին եւ Համոն ամուսնացել էին 2010 թվականի նոյեմբերին, երկու երեխա ունեն՝ Էլմիրան ու Էդգարը:

Հարսանիքին մեր անդրադարձը կարող եք կարդալ այստեղ:

2022-ին գարնանը BRAVO.am-ին տված հարցազրույցում Էլբակյանը պատմել էր, որ Համոյի հետ ծանոթացել են «Չնչիկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

«Երիտասարդ տարիքում շատ էր նման Չելենտանոյին: Համոն մի փոքր կտորում է նկարահանվել, բայց այն շատ համով է ստացվել: Այնպես էր լինում, որ ամբողջ ընթացքում բախվում էինք իրար: Նկարահանման ժամանակ Համոն ընկել էր ու ձեռքը պատռել, եւ միակ մարդը, որն ուներ բժշկական պարագաներ, ես էի, ինչի համար շնորհակալություն մայրիկիս: Շատ արագ պետք էր օգնել, ու վիրակապեցի նրա ձեռքը, այդ ընթացքում երեւի ինչ-որ ջերմ բան է զգացել, մինչդեռ ես ընդհանրապես ամուսնանալու մտադրություն չունեի...»,- զրույցի ժամանակ հիշել էր Լիլին: Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին