×


Idram Junior-ի մեծ շնորհանդեսը՝ Երեւան Պարկում. Իդրամը երեխաների համար հավելված է թողարկել

Առաջին ֆինանսական հավելվածը՝ երեխաների ու պատանիների համար․ Իդրամ ընկերությունը գործարկել է նոր՝ «Idram Junior» բջջային հավելվածը, որի մասին հայտարարել էին դեռ ամիսներ առաջ։ Բազմաթիվ փոքրիկ օգտատերեր եւ, իհարկե, նրանց ծնողներն անհամբեր սպասում էին հավելվածի թողարկմանը, նրանցից շատերն էլ փետրվարի 17-ին ներկա էին նախագծի մեծ ու տոնական շնորհանդեսին։ Միջոցառման վայրն էլ պատահական չէր ընտրված․ Երեւան Պարկի ողջ տարածքը վերափոխվել էր ու թեմատիկ ձեւավորում ստացել՝ յուրօրինակ միջավայրում ընդունելու մեծ ու փոքր բազմաթիվ հյուրերին։ BRAVO.am-ը ներկա է եղել հավելվածի մեկնարկի միջոցառմանը, լուսանկարել է շնորհանդեսի ընթացքն ու համերգային ծրագիրը, ինչպես նաեւ զրուցել նախագծի հեղինակների եւ առաջին օգտատերերի հետ։

Պատահական չէ, որ այս իրադարձությունը համընկնում է Իդրամ ընկերության 15- ամյա հոբելյանի հետ։ Ընկերությունից հայտնում են, որ հաշվի առնելով տարիների փորձը եւ փաստացի հայկական ազգային վճարային միջոցի կարգավիճակը՝ ստանձնել են նաեւ ֆինանսապես գրագետ սերունդ ձեւավորելու պատասխանատու գործը։ Ուստի անհամբեր սպասում էին հավելվածի գործարկմանը, որով հետաքրքրված են հազարավոր օգտատերեր եւ նրանց երեխաները։


«Այսօր մեկնարկելու ենք Idram Junior հավելվածը, որը մեր երեխաներին հնարավորություն է տալիս օգտվել ֆինանսական գործիքներից։ Մեր պատանի օգտատերերը կսովորեն, թե ինչպես խնայել, ինչպես սահմանել նպատակներ ու հասնել դրանց։ Նրանք նաեւ կսովորեն բարեգործել, քանի որ պատանի օգտատերերի կողմից կատարված վճարումներից նույնպես Իդրամն ու IDBank-ը 1 դրամ հատկացնելու են «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։ Շուտով մենք այն կառանձնացնենք եւ կունենանք «Մի դրամիկների ուժը» ծրագիրը, որի միջոցները կհատկացվեն հատուկ մանկական ծրագրերի։ Մենք դեռ շատուշատ մտքեր ունենք, որովհետեւ Idram Junior-ը մեր երեխան է, իսկ երեխաների համար, ինչպես ընդունված է հայերիս համար, մենք անում ենք լավագույնը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը։

Նրա խոսքով՝ Idram Junior հավելվածի հնարավորությունները շարունակաբար կզարգանան՝ ներառելով նոր, արդիական գործիքակազմ երիտասարդ սերնդի համար։


 Այս պահին հիմնական գործառույթներն են՝

-    փոխանցումների ստացումն ընտանիքի անդամներից,
-    անհպում QR-վճարումների կատարումը վաճառակետերում,
-    փոխանցումների կատարումը ընտանիքի անդամների Իդրամ հաշիվներին,
-    հեռախոսահամարի լիցքավորումը։

Idram Junior հավելվածով պատանի օգտատերերը կարող են կատարել անհպում QR-վճարումներ բոլոր այն կետերում, որտեղ առկա է Իդրամով վճարման հնարավորություն, այսինքն՝ հիմա արդեն 14,500-ից ավելի կետերում Հայաստանում եւ Արցախում։


Իդրամի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանն էլ մեզ զրույցում ընդգծեց, որ Idram Junior-ն ունի պաշտպանվածության բարձր մակարդակ, մասնավորապես՝ բացի անվտանգային բոլոր նորմերից, հավելվածն ունի ծնողական վերահսկողության ֆունկցիոնալ՝ գրանցումից մինչեւ հավելվածի կիրառումը․ ծնողը կարող է հետեւել երեխայի ծախսերին գործարքների պատմության միջոցով․ «Կարեւոր է նշել՝ երեխային, որն օգտվելու է Idram Junior հավելվածից, գումար կկարողանա փոխանցել միայն ծնողը, իսկ երեխան՝ միայն ծնողին եւ իր քույր-եղբայրներին։ Հետագայում հնարավոր կլինի փոխանցել եւ ստանալ գումարներ ընկերներից, որոնց երկկողմանի հաստատում են երեխաների ծնողները։ Այս սահմանափակումները նույնպես ներդրված են անվտանգության նկատառումներից ելնելով»։

Ինչ վերաբերում է հավելվածի կրթական բաղադրիչին, Իդրամ ընկերության մարքեթինգի ստորաբաժանման ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանը նշեց, որ իրենց օնլայն հարթակներում եւ հենց հավելվածի ներսում պարբերաբար նյութեր են լինելու ֆինանսական գրագիտության թեմայով, եւ այդ նյութերը մշակված են լինելու հոգեբանների կողմից առանձին տարիքային խմբերի համար։


Idram Junior-ի շնորհանդեսին ներկա էին նաեւ բազմաթիվ հայտնի հյուրեր, որոնք իրենց երեխաների հետ դառնում էին հավելվածի առաջին օգտատերերը։ Հաղորդավար, պրոդյուսեր, ինֆլյուենսեր Արեւիկ Ուդումյանը, օրինակ, մեր զրույցում խոստովանեց, որ արդեն մի քանի ամիս է՝ սպասում էին հավելվածի թողարկմանը․ «Ե՛վ Junior-ի կերպարն է շատ հաջողված, ե՛ւ գաղափարն է շատ կարեւոր, քանի որ բոլորս էլ՝ որպես ծնողներ, ունենք այդ բարդ պատասխանատվությունը՝ երեխային ինքնուրույնություն տալու։ Բայց առանց վերահսկելու դա շատ դժվար է, ուստի այս հավելվածի դեպքում երկուսը մեկում է։ Հիշում եմ, երբ փոքր էի, մայրս ինձ տալիս էր մեկ ամսվա գումար եւ փորձում էր դաստիարակել այդ գումարը ճիշտ տնօրինելու կարողությունը։ Հիմա դա անում է այս հավելվածը։ Իհարկե, շատ կարեւոր է, որ երեխայի ցանկացած գնում կարողանում է տեսնել  ծնողը»։


Երգիչ, հաղորդավար, հումորիստ Արամ Mp3-ն էլ, որին վստահված էր համերգային ծրագրի մեկնարկը, մինչ այդ լրագրողների հետ զրույցում նույնպես ընդգծեց հավելվածի կարեւորությունը․ «Համոզված եմ՝ այսպիսով մենք ունենալու ենք ֆինանսապես գրագետ սերունդ, որովհետեւ հաճախ ընտանիքներում չի խոսվում, թե ինչպես պետք է ճիշտ օգտագործել գումարը, նույնիսկ կարելի է լսել «փողը ձեռքի կեղտ է» սխալ արտահայտությունը։ Կարծում եմ՝ այս նախագիծը լավ ճանապարհ է, որ մենք երեխաներին կարողանանք ճիշտ բացատրել՝ ինչպես տնօրինել ֆինանսները՝ նպատակին հասնելու համար»։


Շուտով արդեն մեկնարկեց հավելվածի շնորհանդեսն ու համերգային ծրագիրը, որի սկզբում հաղորդավար, դերասան Դիանա Մալենկոն եւ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացրած Նարեն հանդիսատեսին պատմեցին հավելվածի հնարավորությունների եւ առավելությունների մասին։ Այնուհետեւ միջոցառումը շարունակվեց համերգային ծրագրով եւ ավարտվեց Երեւան Պարկի բոլոր ատրակցիոններից անսահմանափակ օգտվելու հնարավորությամբ։


Այսպիսով, Idram Junior հավելվածն արդեն կարելի է ներբեռնել AppStore-ից կամ Google Play-ից։ Իսկ գրանցման քայլերի հաջորդականությունը կհուշի համակարգը։ Պարզապես անհրաժեշտ է, որ ծնողն ու երեխան միասին լինեն եւ կատարեն անհրաժեշտ քայլերը։

Հավելվածի մասին մանրամասներին ու առաջիկա նորություններին ծանոթանալու համար կարող եք հետեւել Իդրամ ընկերության պաշտոնական էջերին՝

https://www.facebook.com/idramjunior

https://instagram.com/idramjunior?igshid=YmMyMTA2M2Y=

https://www.idram.am/

https://www.facebook.com/idram.am

https://www.instagram.com/idram.am/

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին