×


Շակիրան՝ Պիկեի նոր ընկերուհու մասին. «Դժոխքում առանձին կաթսա կա նման կանանց համար»

Շակիրան հարցազրույց է տվել մեքսիկացի լրագրող Էնրիկե Ասվեդոյին ու խոսել Ժերար Պիկեից բաժանվելու, նաեւ նրա նոր ընկերուհու մասին: Զույգի ամուսնալուծության մասին հայտնի է դարձել 2022-ի ամռանը՝ ֆուտբոլիստը երգչուհուն դավաճանել է 23-ամյա Կլարա Չիայի հետ:

Շակիրան նշել է, որ ավելի ուժեղ է դարձել ու դադարել տղամարդուց կախվածության մեջ լինել, ինչպես եղել է իր ողջ կյանքի ընթացքում:

«Ես էլ խաբվել եմ այն պատմությամբ, որ կնոջն անպայման տղամարդ է պետք, որպեսզի իրեն լիարժեք զգա: Ես էլ եմ ընտանիքի մասին երազել, որ երեխաների ծնողները մեկ հարկի տակ ապրեն... Հիմա ինձ սկսել եմ լիարժեք զգալ, քանի որ միայն ինքս ինձնից կախում ունեմ: Չեք կարող հասնել այն ամենին, ինչի մասին երազում եք, բայց կյանքը գիտի այդ ամենն ինչպես փոխհատուցել: Երկու հրաշալի երեխա ունեմ, որոնք ամեն օր ինձ սիրով են լցնում»,- խոստովանել է նա:

Կլարա Չիան եւ Ժերար Պիկեն


Երգչուհին անդրադարձել է նաեւ Պիկեի ընկերուհուն ու նշել, որ դժոխքում առանձին կաթսա կա այն կանանց համար, որոնք չեն աջակցում մյուս կանանց:

Բաժանումից հետո երգչուհին մի քանի անգամ իր կատարումներում «վրեժ է» լուծել Պիկեից: Առաջին երգում նշել է՝ «երկու 22-ի արժեք ունի» (նկատի ունի իր ու Կլարայի տարիքները), եւ որ ֆուտբոլիստը «Ferrari-ն փոխարինել է Renault Twingo-ով, իսկ Rolex-ը՝ Casio-ով»:

«Te Quedó Grande» երգն էլ այսպիսի տողեր ունի. «Նոր ընկերուհի ես գտել, բայց նա չգիտի, որ մինչեւ հիմա նայում ես իմ «սթորիները»: Ասա քո նոր փոքրիկին, որ ես չեմ պայքարում տղամարդկանց համար: Ցավալի էր քեզ տեսնել ուրիշի հետ, բայց հիմա կենտրոնացած եմ ինձ վրա: Երբեք չեմ վերադառնա քեզ մոտ»:

Սիրահարների տոնին էլ Շակիրան Ինստագրամում տեսանյութ էր հրապարակել, որում մաքրում է հատակն ու կատարում SZA-ի Kill Bill հիթը՝ «Կսպանեմ իմ նախկինին»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Shakira (@shakira)



Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին