×


Էմիր Կուստուրիցան 2 տեղից կոտրել է ոտքը

Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ընկել է ու կոտրել ոտքը: Միջադեպը տեղի է ունեցել նկարահանումների ժամանակ՝ Դրվենգրադ գյուղում: Բարեբախտաբար, նրա կողքին մարդ է եղել, որը կարողացել է հոդը տեղը գցել, եւ Կուստուրիցային միանգամից տեղափոխել են հիվանդանոց:

«Ճակատագրի ինչպիսի հեգնանք: Այդքան ինքնաթիռներից, ուղղաթիռներից, բեռնատար մեքենաներից, հազարավոր կիլոմետրերից, 950 համերգներից ու ինձ հետ տեղի ունեցած այդքան բաներից հետո ընկնել սովորական աստիճանի վրա ու նման վնասվածք ստանալ: Երկու տեղից կոտրվածք ունեմ. ձախ ոտքս բառացիորեն ոլորված է»,- իր վիճակի մասին հայտնել է Կուստուրիցան:

Էմիր Կուստուրիցան


68-ամյա ռեժիսորին բուժում են Բելգրադի «Բանիցա» օրթոպեդիկ վիրաբուժության ինստիտուտում: Այսօր նրա ոտքը վիրահատելու են: Կուստուրիցան խոստովանել է, որ իրեն արդեն լավ է զգում ու էլ ուժեղ ցավեր չունի: Նա հույս ունի վիրահատությունից հետո շատ արագ վերադառնալ բնականոն կյանքին:

Կուստուրիցան նախատեսում է Ռուսաստանում մասնակցել «Կրակի ոգին» փառատոնին, որը մարտի 3-ին մեկնարկելու է Խանտի-Մանսիյսկում: Նախորդ տարվա աշնանը նա կինոփառատոնի նախագահ է ընտրվել ու աշխատանքներին կհետեւի գիպսով:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին