×


Շակիրան արտասվել է խանութում, Պիկեն խոսել է երեխաներից

Շակիրայի կարիերայում Ժերար Պիկեից բաժանվելուց հետո վերելք է նկատվում: Նա նախկին սիրեցյալի մասին մի քանի աղմկոտ կատարում է ներկայացրել ու միլիոնավոր դիտումներ հավաքել: Օրեր առաջ էլ Bizarrap հետ ներկա է եղել Ջիմին Ֆելոնի երեկոյան շոուին ու բավական երջանիկ տեսք ունեցել:



Սակայն արդեն կարճ ժամանակ անց պապարացիները նրան բռնացրել են սուպերմարկետում արտասվելիս: Խանութում նա զրուցել է երկրպագուհու հետ, բայց հայտնի չէ, թե ինչի մասին են խոսել: Ոմանք ենթադրում են, որ, հավանաբար, երկրպագուհու աջակցությունն է Շակիրային այդքան հուզել: Լրատվամիջոցները գրում են՝ երգչուհին շարունակում է ցավոտ տանել բաժանումը:


Պիկեն էլ հյուր է եղել Rac1 ռադիոկայանում, որտեղ մի քանի հայտարարություն է արել իր անձնական կյանքի մասին, թեեւ, սովորաբար, նախընտրում է այդ մասին չխոսել:

Երբ հարցրել են՝ արդյոք լսել է Շակիրայի վերջին երգերը, պատասխանել է. «Չեմ ուզում այդ մասին խոսել: Մենք ծնողներ ենք ու պատասխանատվություն ունենք մեր երեխաների առաջ ու պարտավոր ենք նրանց պաշտպանել: Ամեն մեկս կայացնում է որոշումներ, որոնք ճիշտ է համարում: Միակ բանը, որ ուզում եմ՝ երեխաներիս հետ ամեն ինչ լավ լինի»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին