Հավերժական դիզայնի առաջադեմ պատկերներ՝ Bang & Olufsen-ը ներկայացրել է նոր սերնդի Beosound A9 եւ Beosound 2 բարձրախոսները։ Այս երկու բարձրախոսները հասանելի են ոչ միայն նոր սեւ անտրացիտ, ոսկեգույն եւ բնական ալյումինե գույներով, այլեւ միացել են Bang & Olufsen ապրանքանիշի առաջատար արտադրանքների շարքին՝ հիմնված հռչակավոր Mozart ծրագրային հարթակի վրա:
«Այսօր տոնում ենք այն փաստը, որ մեր ամենահայտնի տնային բարձրախոսները ստեղծված են ապագայի համար»,- ասում է Bang & Olufsen-ի արտադրանքի մարկետինգի փոխնախագահ Մայքլ Հենրիքսոնը. «Հավերժական դիզայնը չի վերաբերում միայն արտադրանքին, որ միտված է երկար պահպանվելուն, այլ նաեւ ձեւավորմանը, որով մարդը կհիանա եւ կպարծենա գալիք տասնամյակների ընթացքում»:
Bang & Olufsen Mozart պլատֆորմի հիմքում փոխարինվող մոդուլն է, որն ունի բավականաչափ հզորություն, որպեսզի ապահովի ծրագրերի եւ ֆունկցիաների թարմացում հետագա տարիների ընթացքում։ Եթե կապի եւ հոսքային տեխնոլոգիան երբեւէ հնանա, մոդուլը կարող է փոխարինվել նոր տարբերակով՝ ապահովելով ձայնի բարձր որակ հետագայի համար:
5-րդ սերնդի Beosound A9
Beosound A9-ն օժտված է Bang & Olufsen-ի ժամանակակից արտադրանքի հավերժական դիզայնով։ 2012 թվականին Օյվինդ Սլաատոյի թողարկած քիչ հայտնի կլոր ձեւն այսօր առաջատար դիրքերում է։ Beosound A9-ը լցնում է բնակելի տարածքը հարուստ եւ հզոր ձայնով՝ սահուն կերպով միաձուլվելով ցանկացած ինտերիերին:
Հինգերորդ սերնդի Beosound A9-ը որոշակի բարեփոխումներով ունի այն բոլոր առանձնահատկությունները, որոնք ընկերությանը հաջողակ են դարձրել ավելի քան 10 տարի առաջ։ Առկա է ստանդարտ երանգների հավաքածու՝ սեւ անտրացիտ, ոսկեգույն եւ բնական ալյումին: Ստանդարտ երանգներով հետեւի կափարիչը հրաշալի կերպով լրացնում է առջեւի կաղապարն այնպես, ինչպես կաղնու ոտքերն ու ալյումինե սարքավորումները՝ դիզայնն ապահովում են գեղագիտությամբ։
Նոր Beosound A9-ն իր ստանդարտ երանգների շնորհիվ հնարավոր է հարմարեցնել նույնիսկ ամենաէկլեկտիկ սենյակի ոճին ու գեղագիտությանը։
Beosound A9-ը գեղագիտական առումով հաճելի է եւ հեշտ օգտագործման համար: Երաժշտության ձայնը կարելի է կառավարել՝ ձեռքը մակերեսին սահեցնելով, իսկ ահա A9-ը կոճակը սեղմելով կարող եք անմիջապես բաց թողնել, նվագարկել կամ դադարեցնել երաժշտական կատարումը:
Beosound A9-ին Mozart ծրագրային մոդուլ ավելացնելու դեպքում 5-րդ սերունդը նույնպես կարող է աշխատել ապագայում միացման բարելավված հնարավորություններով, համատեղելիությամբ եւ նոր հնարավորություններով, որոնք կթարմացվեն հետագա տարիների ընթացքում:
3-րդ սերնդի Beosound 2
Bang & Olufsen-ի պորտֆոլիոյի հիմնական՝ Beosound 2-ն իրենից ներկայացնում է հզոր բազմաֆունկցիոնալ բարձրախոս, որն օժտված է բարձրակարգ դիզայնով, էսթետիկայով եւ գերհզոր ձայնով: Սարքը 2016 թվականին է թողարկվել, իսկ այժմ երրորդ սերնդի թողարկումով Beosound 2-ն արդեն իր տեղը զբաղեցրել է Bang & Olufsen ապրանքանիշի նոր սերնդի շարքերում՝ մնալով առաջատար դիրքերում:
Բարձրորակ ալյումինից պատրաստված նյութն այսօր կարելի կոչել Bang & Olufsen ապրանքանիշի հոմանիշ, իսկ գլանաձեւ Beosound 2-ն ակնթարթորեն ճանաչելի է դառնում անկախ նրանից՝ սենյակի որ հատվածում այն տեղադրված կլինի։
Ինչպես Beosound A9-ի դեպքում, այնպես էլ Beosound 2-ի հիմնական թարմացումներից մեկը Mozart-ի ներդրումն է, որը երաշխիք է այն բանի, որ արտաքին տեսքն ու ծրագրաշարի աշխատանքը դեռ երկար տարիներ կպահպանվեն, եւ որ բարձրախոսն անխափան կերպով կինտեգրվի ցանկացած բազմաֆունկցիոնալ համակարգին:
Նոր պայծառ սեւ անտրացիտե տեքստիլին եկել են լրացնելու դասական ոսկեգույնն ու բնական ալյումինե երանգները։ Այս նոր տեքստիլը լավ համադրվում է բարելավված ինտերֆեյսի հետ հեշտ օգտագործման համար եւ Active Room Compensation-ի հավելումը նշանակում է, որ Beosound 2-ը կարող է ընտրել իր դիրքը ցանկացած տարածքում եւ համապատասխանաբար բաշխել ձայնն օպտիմալ հնչողության համար։
Beosound A9 եւ Beosound 2 բարձրախոսները շուտով հասանելի կլինեն Լեո 1 հասցեում գտնվող Bang&Olufsen խանութում:
Bang & Olufsen-ի մասին
Bang & Olufsen-ը շքեղ ապրելակերպ ներկայացնող միջազգային աուդիո ապրանքանիշ է, որը հիմնադրվել է 1925 թվականին Դանիայի Ստրուեր քաղաքում՝ Փիթեր Բենգի եւ Սուենդ Օլուֆսենի կողմից, որոնց նվիրվածությունն ու տեսլականը մնում են ընկերության առանցքը։
Շուրջ մեկ դար Bang & Olufsen-ը առաջ է մղում աուդիո տեխնոլոգիայի սահմանները, եւ ընկերությունը շարունակում է մնալ ակուստիկ նորարարության առաջնագծում:
Այսօր Bang & Olufsen-ի յուրաքանչյուր արտադրանք բնութագրվում է գեղեցիկ ձայնի, հավերժական դիզայնի եւ անզուգական վարպետության եզակի համադրությամբ:
Ընկերության նորարարական եւ առաջադեմ աուդիո արտադրանքները վաճառվում են ամբողջ աշխարհում Bang & Olufsen մոնոբրենդային խանութներում, առցանց՝ Bang & Olufsen․сom կայքում եւ հատուկ ընտրված վերավաճառողների խանութներում: Ընկերությունում աշխատում է ավելի քան 1000 մարդ, արտադրանքը գործում է ավելի քան 70 խանութներում, իսկ Bang & Olufsen-ի բաժնետոմսերը ցուցակված են NASDAQ Copenhagen A/S-ում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: