Հասմիկ Խոջյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Դերասանուհին հենց այս օրն է ընտրել նորածին դստեր լուսանկարներն առաջին անգամ հրապարակելու համար: Նա նաեւ պատմել է, թե ինչու է այս տարեդարձը համարում վերածնունդ:
«Ծննդյանս օրը լիարժեք դարձրեց Նարէն, որն արդեն 27 օրական է: Անկեղծությունս կգնահատեք: Ես երջանիկ մարդ եմ ու սիրում եմ կյանքը... Այնքան շատ եմ սիրում, որ վերջերս Աստված հնարավորություն տվեց վերածնվելու, որովհետեւ ե՛ւ ես, ե՛ւ աղջիկս կարող էինք ուղղակի չլինել, չապրել, բայց փրկվեցինք:
Ու ես իմ այս օրը՝ 28-ամյակը, անվանում եմ «Վերածնունդ»: Ամեն օր շնորհակալ եմ լինում Աստծուն իմ ընտանիք(ներ)ի, ընկերների, սիրելի աշխատանքի ու բացվող օրը վայելելու համար: Շնորհավո՜ր ծնունդ-վերածնունդս»,- նշել է Հասմիկը:


×
11,798





